Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շոկոլադը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը

Շոկոլադը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը

Դառը շոկոլադը կարող է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնել արյան բաղադրության մեջ «վատ» խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակի նվազեցման հաշվին՝ միաժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի մակարդակը, հաղորդում է HealthDay պորտալը՝ հղում անելով Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողների տվյալներին:

Դառը շոկոլադը պարունակում է ֆլավանոլ, որը հակակօքսիդացնող և հակաբորբոքային հատկություններ ունի: Ավելի վաղ արված հետազոտություններն ապացուցել են ֆլավանոլի և սրտանոթային հիվանդությունների ռիսկի միջև եղած կապը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այնուհանդերձ հետազոտողները հաստատում են, որ շոկոլադը չարաշահել նույնպես չարժե, որովհետև այն հագեցած է ճարպերով և չափազանց կալորիական է:


ԱՄՆ-ում, ըստ տարբեր գնահատականների, յուրաքանչյուր բնակիչը տարեկան ավելի քան 10 ֆունտ (4,5 կգ) շոկոլադ է ուտում:--0-

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ