Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարմիր գինին սահմանափակում է ճարպակալումը և կանխարգելում մի շարք հիվանդություններ

Կարմիր գինին սահմանափակում է ճարպակալումը և կանխարգելում մի շարք հիվանդություններ

Եթե դուք ցանկանում եք առողջ քաշ պահպանել, ապա այդ հարցում ձեզ կարող է կարմիր գինին օգնել: Ամերիկյան գիտնականները կարմիր գինու մեջ միացություն են հայտնաբերել, որը սահմանափակում է ճարպակալումը, հաղորդում է The Daily Mail պարբերականը՝  հղում կատարելով Journal of Biological Chemistry ամսագրի հոդվածին:

Գինում առկա միացությունը սահմանափակում է ինսուլինի` ժարպային գոյացություններ առաջացնող գեների վրա ազդելու կարողությունը, պնդում են հետազոտության հեղինակները՝ ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները:

Գիտահետազոտական խմբի ղեկավար, դոկտոր Կի-Հուն Կիմի խոսքով, պիցեատաննոլը փոխում է գեների էքսպրեսիայի ժամանակը, դրանց աշխատանքը և լիպոգենեզի ժամանակ ինսուլինի ազդեցությունը:

Փորձերը ցույց են տվել, որ կարմիր գինու մեջ եղած պիցեատաննոլը արգելակում է երիտասարդ ճարպային բջիջների զարգացումը՝ չթողնելով, որ դրանք հասունանան: Այն նաև օրգանիզմը պաշտպանում է նեյրոդեգեներատիվ և սրտային խնդիրներից, ինչպես նաև քաղցկեղից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ