Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ոչ մի փայլփլուն պարագա զատկի սեղանին. ձու, ձուկ, կանաչի և փլավ

Ոչ մի փայլփլուն պարագա զատկի սեղանին. ձու, ձուկ, կանաչի և փլավ

Այսօր երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հարության տոնը: Մարդիկ գնում են եկեղեցի, մասնակցում Ճրագալույցի Ս. Պատարագին, իրենց հետ բերում եկեղեցու լույսն ու սկսում տոնել Զատկի` Ս. Հարության տոնը:

Զատկական  սեղանին  դնում են կարմիր ներկված ձու, չամչով և չրով փլավ, տապակած կանաչի և ձուկ: Սակայն ժամանակին համընթաց, մարդկանց սովորույթները փոխվել են, դրան զուգահեռ` ներկայում շատերը իրենց տոնական սեղաններին դնում են նաև մսից պատրաստված կերակուրներ ու տարբեր տեսակի` զատկի հետ որևէ կապ չունեցող ուտեստներ:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փաստեց նաև ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, ով ասաց, որ ներկայում զատկի սեղանը երբեմն պատրաստվում է շատ ճոխ, որը չի համապատասխանում անցյալի ավանդույթներին: Նա անընդունելի համարեց, որ սեղանին դրվում են աչք ծակող փայլփլուն պարագաներ կամ ճուտիկներ և այլն:

Բացի վերոնշյալ կերակրատեսակներից, ինչպես ասաց ազգագրագետը, զատկի տոնական սեղանին պետք է նաև ածիկ դնել, որը խորհրդանշում է մեռնող և հառնող աստվածությունը, իսկ սեղանի կենտրոնում պարտադիր պետք է լինի համեստ զարդարված կենաց ծառը:

«Բացի Քրիստոսի Հարության տոնից, ժողովուրդը նախկինում տոնել է նաև դարբինի օրը. այդ օրը տղաները գեղեցիկ մատանիներ էին պատրաստում և նվիրում աղջիկներին, իսկ աղջիկներն էլ իրենց հերթին գեղեցիկ ձվեր էին գործում ու նվիրում իրենց փեսացուներին»,- տեղեկացրեց նա:

Ազգագրագետը ցավով նշեց, որ այսօր նման սովորույթները չեն կիրառվում մեր իրականությունում, ու թեև Լ. Ագուլեցին ամեն կերպ փորձում է դա պահպանել իր ընտանիքում, սակայն ժամանակ առ ժամանակ, ազգագրագետի խոսքերով, նույնիսկ իր երեխաներ են հեռու մնում ազգային սովորույթներից:

Նա խորհուրդ տվեց հայ կանանաց անպայման կարդալ ազգարգրական գրքեր, որպեսզի արմատներից ի սպառ չկտրվեն:
Ս. Հարության գեղեցիկ և լուսավոր տոնին ընդառաջ Լ. Ագուլեցին ցանկացավ բոլորին բարի զատիկ և որ բոլորի ընտանիքներում լինի երջանկությունն ու կամեցողությունը, բոլորը լինեն քրիստոսասեր, քրիստոսակենտրոն և աստվածավախ` ապրելով ճշմարիտ հավատքով:

Նշենք, որ Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան՝ այսօր, եկեղեցիներում մատուցվելու է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Ս. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները բարևի փոխարեն միմյանց ողջունում են` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ