Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ալկոհոլը նվազեցնում է սրտի կաթվածից հետո մահացության հավանականությունը

Ալկոհոլը նվազեցնում է սրտի կաթվածից հետո մահացության հավանականությունը

Հարվարդի համալսարանի գիտնաշխատող Ջենիֆեր Փայը ուսումնասիրել է մոտ 2 հազ տղամարդկանց պատմությունը, ովքեր օգտագործել են չափավոր քանակով ալկոհոլ: Ի տարբերություն նրանց, ովքեր սրտի կաթվածից հետո դադարել են խմել, կաթվածից հետո չափավոր ալկոհոլ օգտագործող մարդկանց՝ սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը նվազել է 45%-ով:

Փայը չափավորությունը սահմանել է հետևյալ կերպ: օրեկան 2-ից 12 ունց գարեջուր, 2-4 բաժակ գինի, 1.5-2 բաժակ լիկյոր: Գիտնականը պնդում է, որ իր հայտնագործությունը կարող է փոխել սրտի կաթվածից հետո՝ չափավոր խմելու նկատմամբ մասնագետների մոտեցումները:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը չպետք է արգելվի, եթե մարդն արդեն օգտագործում էր ալկոհոլ: Եվ, ըստ էության, դա կարող է նպաստել երկարակեցությանը», - ասել է նա:

Հակադրվելով Փայի ուսումնասիրություններին՝ Լանգոն բժշկական կենտորոնի բժիշկ Մարկ Սիգալը պնդում է, որ ալկոհոլը թույն է: Նրա խոսքերով՝ ալկոհոլը քայքայում է ոչ միայն լյարդը , այլ նաև սիրտը:

Մինչ բժիշկները վիճում են, նշենք որ, ալկոհոլը բարձրացնում է արյան օգտակար խոլեստերինի մակարդակը, մեծացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, նվազեցնում ֆիբրինոգենի մակարդակը: Այն կարող է օգնել նաև սթրեսային իրավիճակներում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ