Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մենք ընկել ենք սեղանի ճոխությունների հետևից` մոռանալով Ամանորի իսկական իմաստը. Սոնյա Թաշճյան

Մենք ընկել ենք սեղանի ճոխությունների հետևից` մոռանալով Ամանորի իսկական իմաստը. Սոնյա Թաշճյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ներկայացրեց Նոր տարվա տոնը կրոնական համատեքստում: Նրա խոսքով` մարդը կրոնական միստիկ էակ է, որը մշտապես փնտրում է Աստծուն, ձգտում դեպի Աստված` միաժամանակ գիտակցելով, որ իր կյանքը ժամանակավոր բնույթ ունի այս կյանքում: Նրա խոսքով` Ամանորը հենց այդ զգացումների արտահայտման ձևերից մեկն է:

«Կարևոր է, թե հիմա ինչ հոգեվիճակով ենք պատրաստում սեղանը, ինչ հոգեվիճակի համար ենք պատրաստում։ Պահոց օրերին սուրբ սեղանը պիտի արտահայտի մեր կրոնական պատկերացումները»,- ասաց տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Ասուլիսին ներկա Սոնյա Թաշճյանը, ով նաև « Աշխարհը ձեր խոհանոցում» գրքի հեղինակն է, ցանկություն հայտնեց, որ վերականգնվեր սեղաններին տարեհաց դնելու սովորույթը։ Նրա հիշեցմամբ՝ տարեհացը ծիսական ուտեստ է, պասային ուտելիք, որում դրվում է կոպեկ կամ հոնի կորիզ:

«Մենք ընկել ենք սեղանների հետևից, ճոխությունների հետևից` մոռանալով իսկական իմաստը: Պետք է սեղաններին դնել տարեհաց, պասուց տոլմա : Ես չեմ սիրում բուդ, դա օտարամոլ է։ Եթե մարդիկ սիրում են մսեղեն, գոնե պետք է սեղանին դնել արցախյան ամիճ`լցոնած հնդկահավ կամ խորոված»,- ասաց Սոնյա Թաշճյանը` ցանկություն հայտնելով, որ վերականգնվի նաև տնօրհնեքի սովորույթը և ամանորյա հայկական երգեր երգելու գեղեցիկ ավանդույթը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ