Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հայաստանում սննդի անվտանգության գնահատականը` 3-4 է` 5 բալանոց սանդղակով. սննդի անվտանգության տեսչության պետ

Հայաստանում սննդի անվտանգության գնահատականը` 3-4 է` 5 բալանոց սանդղակով. սննդի անվտանգության տեսչության պետ

Առաջիկա 10 օրվա ընթացքում կհրապարակվեն Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության ու Անասնաբուժական տեսչության համատեղ անցկացրած 45-օրյա մշտադիտարկման արդյունքները: Հատկապես արագ փչացող սննդի անվտանգության մշտադիտարկման նպատակ ունեցող միջոցառումն ավարտվել է հոկտեմբերի 3-ին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:

Նա նշեց, որ մշտադիտարկումն անցկացվել է ըստ եվրոպական «ռիսկայնության» մեթոդոլոգիայի, որով հող է նախապատրաստվել 2012թ.-ից Հայաստանի ձեռնարկություններում ռիսկայնության գործոնը (ցածր, միջին և բարձր ռիսկեր) հաշվի առնող ստուգումների անցկացման համար:

Տեսչության պետը պարզաբանեց, որ ամբողջ հանրապետության 2,3 հազ. պարենային խանութներում անցկացված մշտադիտարկման առաջին փուլում տեսուչների և մասնագետների կողմից կատարվել է բացատրական աշխատանք, իսկ երկրորդում` տեսուչները ստուգել են անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ հանձնարարականների կատարումը: «Մասնագետի խոսքը հաճախ ավելի ազդեցիկ է եղել, քան վարչական տույժի կիրառումը»,- նշեց Վարժապետյանը` հավելելով, որ խանութներից 80%-ում հայտնաբերվել են նորմերին պարենամթերքի անհամապատասխանության դեպքեր, որոնք վերաբերել են, օրինակ, պիտակի վրա պիտանիության ժամկետը կամ ստանդարտի կամ տեխնիկական պայմանի համարը նշելուն:

Հայտնաբերվել է ժամկետանց մթերքի վաճառքի 28 դեպք: Մյուս կողմից, մշտադիտարկման աղաղակող դեպքերի և սպառողների արձագանքների հետքերով անցկացված ստուգումների արդյունքներով 14 ընկերություններ տուգանվել են 1,5 մլն դրամի (մոտ 4 հազ. ԱՄՆ դոլար) չափով: Նշվեց, որ խանութներում գործող նորմերին պարենամթերքի անվտանգության համապատասխանության խախտումները ենթակա են 30-300 հազ. դրամ, իսկ արտադրությունում նկատվածները` 150-300 հազ. դրամ վարչական տույժի:
Վարժապետյանը Հայաստանում սննդի անվտանգությունը 5 բալանոց սանդղակով գնահատեց 3-4` նշելով, որ դրա ապահովման խնդիրը կա նաև բոլոր զարգացած երկրներում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ