Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ներկայացվել է սրտի համար կարևոր սննդամթերքի ոսկե տասնյակը

Ներկայացվել է սրտի համար կարևոր սննդամթերքի ոսկե տասնյակը

Հետազոտողները ներկայացրել են ոչ այնքան թանկ,  մատչելի սննդամթերքի ցանկը, որոնց պարբերաբար կիրառումը խիստ բարերար ազդեցություն է ունենում  սիրտանոթային համակարգի վրա: Ներկայացված ցանկում առաջին հերթին շատ Е վիտամին ու ճարպաթթուներ պարունակող մթերքներն են, ինչպիսիք են`  ձիթապտուղը, ամբողջահատիկ հացահատիկը, վարսակի փաթիլները, կանաչատերև բանջարեղենը, լոլիկը, հապալասը, խնձորը, նուշը, սոյան ու ձուկը: Մասնագետները հավատացած են, որ  եթե սննդի մեջ միշտ այս ցուցակի մթերքներից  օգտագործվեն, ապա զգալիորեն կարելի է նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

 

Հացազգիները կփրկեն ինսուլտից, քանզի նրանք պայքարում են բարձր խոլեստերինի դեմ, արյան մեջ շաքարի ու ինսուլինի դեմ: Արդյունքում անոթները ավելի լավ են կատարում իրենց գործը, իսկ օրգանիզմում բորբոքումներ չեն առաջանում: Ի դեպ, դիետոլոգները պնդում են, որ հասարակ վարսակն էլ յուրահատուկ հատկություններ ունի` նրանում կան բազմաթիվ օգտակար վիտամիններ:

Ցանկը շարունակում է կանաչեղենը, որոնք վերահսկում են արյունատար ճնշումը, իսկ վիտամիններն ու հանքային միացությունները թույլ են տալիս պաշտպանվել դիաբետից և ցածրացնել ամինոթթուների մակարդակը:
Բանջարեղենի և մրգերի թվում դիետոլոգները հավելում են լոլիկը (լոլիկի մեջ կան A և C վիտամիններ. լիկոպին հակաօքսիդանտը), հատապտուղները և խնձորը:

Նուշը, սոյան և ձուկը լրացնում են «ոսկե տասնյակը»: Ընկույզը լի է վիտամին E-ով, կալցիումով, սպիտակուցներով, իսկ ահա սոյայի սպիտակուցը կանխարգելում է սրտանոթային խնդիրների զարգացումը` նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Նույն հատկություններն ունի նաև ձուկը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Աղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ