Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Դեղին պիգմենտ պարունակող սննդամթերքն օգտակար է աչքերին

Դեղին պիգմենտ պարունակող սննդամթերքն օգտակար է աչքերին

ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են աչքերի հիվանդությունների զարգացման կանխման հարցում դեղին գույնի սննդամթերքի հատկությունները։ Պարզվել է, որ մեծ քանակությամբ դեղին պիգմենտ (լյուտեին և զեաքսանտին) պարունակող մթերքով սնվող մինչև 75 տարեկան կանանց աչքերի դեղին բծի` տարիքի հետ կապված կազմափոխության ռիսկն ավելի փոքր է։ Տարեցների կուրության հիմնական պատճառներից մեկն էլ հենց նման տարիքային փոփոխություններն են։ Ներկայում բուժման հայտնի եղանակներով հնարավոր է միայն դանդաղեցնել հիվանդության զարգացումը, ուստի հիմնական դեր է խաղում կանխումը։


Հետազոտությունն անցկացնող հիմնական հեղինակ Սյուզեն Մ. Մոելերը համարում է, որ կարոտինոիդները կանխում են դեղին բծի` տարիքի հետ պայմանավորված կազմափոխությունը, սակայն դա վերջնականապես ապացուցելու համար անհրաժեշտ է հետազոտությունները շարունակել։


Լյուտեինով և զեաքսանտինով հարուստ են ձուն, կաղամբը, ծաղկակաղամբը, սպանախը, շաղգամը, կանաչեղենը, դդմիկը, հացազգիները, ոլոռը և այլն։

Սկզբնաղբյուր. Medlinks.ru
Աղբյուր. Առողջապահություն 02.2009
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ