Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սունկն ուտելի՞ է, թե ոչ. սնկաբաններն էլ դժվարությամբ են որոշում

Սունկն ուտելի՞ է, թե ոչ. սնկաբաններն էլ դժվարությամբ են որոշում

Նոյեմբերի 29-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և Էկոլոգիական տեղեկատվության հասարակական կենտրոնը (Երևանի Օրհուս կենտրոն) կազմակերպում են «Հայաստանի ուտելի և թունավոր սնկերը ու բույսերը» թեմայով սեմինար:


Aysor-ի հետ զրույցում «Երիտասրադ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը նշեց, որ Հայաստանում տարածված են 4-5 հազար տեսակի սնկեր, ընդ որում` խոսքը գնում է անտեսանելի` միկրոսկոպիկ և բարձրակարգ սնկերի մասին:


Բարձրակարգ` պտղամարմնով, սնկերը շուրջ 1300-1400, սակայն այս թիվը տատանվում է` կախված հետազոտություներից:


Ըստ նրա` հետազոտություններ չկան, պարզելու արդյոք վերջին տարիներին Հայաստանի տարածքից սնկատեսակներ անհետացել են, թե ոչ:

«Հայաստանում մոտ 50 տեսակի թունավոր սունկ կա, իսկ ուտելի սնկեր մեր առօրյայում շատ քիչ ենք օգտագործում»,- տեղեկացրեց մասնագետը և հավելեց, որ Հայաստանում կան ուտելի և թունավոր սնկեր, որոնք տեսքով շատ նման են, օրինակ` աղվեսասունկը և կեղծ աղվեսասունկը:

Կենսաբանը խորհուրդ տվեց անտառներից հավաքած, շուկաներից գնված, ավտոմայրուղիների, գործարանների մերձակայքում աճած սնկեր չօգտագործել:

«Սնկերը վտանգավոր հատկություն ունեն, կլանում են թունաքիմիկատներ, ծանր մետաղներ»,- ասաց նա և հավելեց, որ շատ դեպքերում մարդը կարող է թունավորվել ոչ թե սնկի թունավոր լինելուց, այլ դրանում առկա ծանր մետաղների, թունաքիմիկատների բարձր քանակությունից:

Սնկից թունավորվելու դեպքում` մասնագետը խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել շտապօգնություն, սակայն մինչև շտապօգնության ժամանումը` անհրաժեշտ է շատ հեղուկներ խմել, որը կառաջացնի փսխում, օգտագործել ակտիվ ածուխ, լվացումներ կատարել:

Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ նախապես ստուգել սնկի թունավոր լինելը, Արսեն Գասպարյանը պատասխանեց` ոչ:

«Խորհուրդ է տրվում սեփական ուժերով չփորձել որոշել սնկի ուտելի կամ ոչ ուտելի լինելը, անգամ սնկաբանները դժվարությամբ են դա անում: Սնկերը ստուգելու համար կան որոշիչներ»,- շեշտեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ