ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Նռան հատիկի արժեքը
Արեւելքում նուռը հնագույն ժամանակներից պտուղների արքան է համարվել։ Հին Բաբելոնում նուռը մշակվել է դեռ 5000 տարի առաջ։ Նռով զարդաքանդակները հանդիպում են Միջին Ասիայում, Այսրկովկասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արեւելքում։
Նռան անունով է կոչվում Իսպանիայի Գրենադա քաղաքը։ Բույսի լատինական անվանումը` «Punica granatum», կապված է փյունիկյան պատերազմների հետ։ Ավերված Կարթագենում նռնենու այգիներ են եղել։ Հռոմեացիները նուռը փյունիկյան խնձոր են անվանել։ Հետագայում դա կոչվել է «Granatum», որը նշանակում է՝ «հատիկավոր»։
Նռնենու` պտղի, հատիկի, տերեւների, ծաղիկների հետ բազմաթիվ խորհուրդներ, ավանդազրույցներ են կապվում։ Հին Հունաստանում նուռը խորհրդանշում էր ամուսնական հավատարմությունը: Հայերի մոտ նռնենին մշտապես համարվել է պտղաբերության, հավերժության խորհրդանիշ։ 1830-ական թվականներին Տարոնի գաղթածներից մեզ է հասել այս ավանդազրույցը. «Թագավորը մեծ տոնախմբություն է կազմակերպում։ Բազմաթիվ պալատականների եւ հարեւան թագավորների ներկայությամբ նրա հղի կինը, որի ծննդաբերելու ժամանակն էր մոտենում, նկատելով հատակին ընկած մուգ կարմիր նռան հատիկը՝ վերցնում է եւ կուլ տալիս։ Զայրույթից, ցասումից մթագնած արքան սրի է քաշում կնոջը։ Հրաշքով փրկելով փոքրիկ արքայազնի կյանքը, տեսնում են` նռան հատիկը մանկիկի շուրթերին»։
Նռան բուժիչ հատկությունների մասին հիշատակել է Հիպոկրատը, որը նռան հյութը խորհուրդ էր տալիս ստամոքսային ցավերի դեպքում, պտղակեղեւը՝ արյունալույծ հիվանդության եւ վերքերի ապաքինման համար։ Արաբները նուռն օգտագործում էին գլխապտույտների ժամանակ։ Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում նռան վերաբերյալ գրում է հետեւյալը. «Նուռը լինում է երեք տեսակ` թթու, քաղցր եւ թթվաքաղցր։ Լավագույնը քաղցր տեսակն է։ Օժտված է ամրացնող հատկությամբ։ Քաղցր նուռն օգնում է սրտխփոցների դեպքում եւ փափկեցնում է կոկորդը։ Իսկ եթե քամեն ու տան ճարպի հետ` կամրացվի ստամոքսը։
Թթու նռան հյութը դադարեցնում է դեղին մաղձի արտադրությունը, բխկոցն ու սրտխառնոցը։ Դրա օշարակի ընդունման չափաբաժինը 60 գրամ է։ Թթու նռան կեղեւի եփուկի ջրով եթե ողողեն լնդերը` կամրանան, իսկ եթե կեղեւի փոշուց 30 գրամ լուծեն տաք ջրի մեջ եւ խմեն, ապա փորի ճիճուները կթափվեն։ Թթու նռան կեղեւից թող ջերմախյուս պատրաստեն ու դնեն տաք ուռուցքների վրա, կօգնի։ Նռան տերեւները ամրացնում են մազերը։ Վայրի նռան ծաղիկն օժտված է մաքրող հատկությամբ։ Լավագույնը կարմիր գույն ունեցող ծաղիկն է։ Օգտակար է շարժվող ատամների եւ արյունահոսող լնդերի համար։ Օգնում է ականջի ետեւի մանր խոցերի եւ գլխի թաց խոցերի բուժմանը։ Բուժում են նաեւ աղիների խոցերը։ Շատ օգտակար է կոպերի հիվանդությունների ժամանակ։ Օգտակար է հղի կանանց։ Դադարեցնում է ամեն տեսակի արյունահոսությունը։ Եթե դրանից քսուք պատրաստվի, կօգնի ճողվածքի դեպքում։ Ընդունման չափաբաժինը 5 գրամ է։ Բաց նռան ծաղիկը վնաս է շնչառությանը։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է ընկույզի յուղը»։
Նռնենին հատկապես տարածված է Հայաստանի հյուսիս-արեւելքում, Մեղրիի շրջանում։
Օգտագործում են թարմ վիճակում, նաեւ որպես համեմունք՝ ավանդական ճաշատեսակների համար։ Պտուղներից գինի, օշարակ, նռան հյութ են պատրաստում, որը թարմացնող ըմպելիք է հանդիսանում։ Վայրի աճող նռնենիի եւ որոշ մշակովի տեսակներից, որոնք ունեն թթվաշ պտուղներ, կիտրոնաթթու են արտադրում։ Նռնենու տերեւները եւ արմատները դաբաղանյութեր են պարունակում, որոնք օգտագործվում են կաշվեղենի մշակման, ներկերի պատրաստման համար։
Մեր ժամանակներում եւս նուռը պտուղների արքան է համարվում, հատկապես շնորհիվ իր քիմիական բաղադրության եւ բուժիչ հատկությունների։ Փորձագետները տարբեր մրգահյութեր են հետազոտել։ Հիմնական չափորոշիչ ընդունելով հակաօքսիդանտային հատկությունը, լավագույն արդյունքը գրանցել է նռան հյութը։
Կալիֆոռնիայի նահանգի մասնագետներն ապացուցել են, որ 100%-անոց բնական նռան հյութը ավելի արդյունավետ է, քան կարմիր գինին, կանաչ թեյը, նարնջի, խաղողի, հապալասի, բալի, խնձորի հյութերը։ Եթե կարմիր գինին ալկոհոլ չպարունակեր, ապա այն կզբաղեցներ առաջատարի դիրքը։
Նուռը պարունակում է՝ A, C, E, B1, B2 վիտամիններ, կալիում, կալցիում, կրեմնիում, յոդ, երկաթ, մանգան, ֆոսֆոր, ճարպեր, օրգանական թթուներ, ֆիտոնցիդներ, մինչեւ 20% շաքարներ (հիմնականում` խաղողաշաքար, մրգաշաքար), դաբաղանյութ, դառնանյութ եւ այլն։ Այս օգտակար նյութերի համադրության շնորհիվ է, որ նռան հյութը օգտակար է սիրտ-անոթային, արյունատար, նյարդային համակարգին, նաեւ երիկամներին, մազերին, մաշկին եւ եղունգներին։ Նուռն ունի ցածր կալորիականություն՝ 30 կկալ 100 գրամի մեջ, որը համեմատելի է ելակի, գրեյպֆրուտի, կեռասի հետ։
15.11.2010 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY0leLyU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ