Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդային բուրգ. Ի՞նչ է անհրաժեշտ ուտել մեկ օրվա ընթացքում

Սննդային բուրգ. Ի՞նչ է անհրաժեշտ ուտել մեկ օրվա ընթացքում

Առողջ սնունդն ու շաբաթական 3-4 ժամյա ֆիզիկական ծանրաբեռնավածությունը մարդու առողջ լինելու գրավականն են: Առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ

 

Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այսօր առողջ ապրել, ճիշտ սնվելը կանխելու է 10-20 տարի հետո առաջացող այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը: Ըստ նրա, այսօրվա առողջ սնունդը 10-20 տարի անց «քո առողջության գրավականն է»:

Մասնագետն ասաց, որ մարդու օրգանիզմին անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր, սակայն չկա այնպիսի սննդամթերք, որ այս բոլորը պարունակի, այսինքն` հարկավոր է, որ մարդ օրվա ընթացքում բազմազան սնունդ օգտագործի:

Վ. Պետրոսյանն ասաց, որ կազմվել է սննդային բուրգ, որն իրենից ներկայացնում է, թե ինչ է հարկավոր մարդու օրգանիզմին մեկ օրվա ընթացքում. «Բուրգի ներքևում ֆիզիկական ակտիվությունն է։ Վերևի մասում հացահատիկներն են և կարտոֆիլը, որոնք օրգանիզմին էներգիա են տալիս, այնուհետև` բանջարեղենը, միսը, կաթնամթերքը, մրգերը, ձկնեղենը, սպիտակուց պարունակող սննդամթերքը` ձու, լոբազգի։ Բուրգի վերևում շաքար պարունակող և ճարպային սնունդն է, որը պետք է համեմատաբար քիչ օգտագործվի։

Մեկ օրվա ընթացքում մարդ պետք է այս սննդախումբն օգտագործի, որպեսզի ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջության, գեղեցկության, տեսողության, սրտի նորմալ աշխատանքի համար»:
Բժիշկ-դիետոլոգն ասաց, որ հարկավոր է օգտագործել քիչ աղ, ճարպեր, օգտագործել ավելի շատ միրգ, բանջարեղեն, անհրաժեշտ քանակությամբ հեղուկ (2-2,5 լիտր):

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ