Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սեզոնային փոփոխությունների ժամանակ օրգանիզմի դիմադրողականությունը անհրաժեշտ է բարձրացնել փորձված մեթոդներով

Սեզոնային փոփոխությունների ժամանակ օրգանիզմի դիմադրողականությունը անհրաժեշտ է բարձրացնել փորձված մեթոդներով

- Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի խնդիրներից:

 

- Աշնանը օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարելի է օգտագործել կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին աղալ մսաղացով, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր ու պահել սառնարանում ու քիչ-քիչ օգտագործել:

 

- Ըստ մասնագետների՝ սննդում կծու պղպեղի չափավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Հայտնի է նաեւ դրա` թոքերը կուտակված լորձից մաքրելու օժտվածությունը:

 

- Վարդագույն ռադիոլա կամ ոսկե արմատ բույսին հատուկ տեղ է տալիս տիբեթյան բժշկությունը: Ռադիոլան օժտված է խթանող ազդեցությամբ` կարող է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը անբարենպաստ եղանակի ներգործության, սթրեսների, հիվանդությունների ժամանակ: Այս բույսի պատրաստուկները կարգավորում են նյարդային համակարգի գործունեությունը նեւրոզների, գերհոգնածության դեպքում: Իհարկե, պետք է հիշել, որ գերդոզավորումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի` քնկոտության, աշխատունակության նվազման: Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ չի տրվում:

 

- Հյուծվածությունը վերականգնելու համար 50 գ ալոէի թարմ հյութը, 300 գ մանրացրած ընկույզը, 200 գ մեղրը եւ մեկ կիտրոնի հյութը խառնել, ընդունել օրական 3 անգամ` մեկական թեյի գդալ` ուտելուց առաջ: Սննդարար այս խառնուրդը հատկապես օգտակար է երեխաների համար: Իսկ մեծահասակներին հատկապես ընդհանուր թուլության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել «կղմուխի գինի»: Այն պատրաստելու համար 10 գ թարմ արմատը 10 րոպե եփել Կագոր տեսակի գինու մեջ, ապա ըմպել 50-ական գրամ` օրական 1 անգամ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ