Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Կարիեսի զարգացման հավանականությունն արդեն կարելի է կանխատեսել. news.am

Կարիեսի զարգացման հավանականությունն արդեն կարելի է կանխատեսել. news.am

Իսպանացի գիտաշխատողներին հաջողվել է առանձնահատուկ տեխնոլոգիա ստեղծել, որի օգնությամբ կարելի է կանխատեսել մարդու մոտ կարիեսի առաջացման հավանականությունը։ Ավելին, ախտորոշիչ նոր թեստի օգնությամբ կարելի է կարիեսի դեմ բուժում սկսել առաջին նախանշանների հայտնվելուց շատ ավելի վաղ։

 

Թեստը նաեւ հնարավորություն է ընձեռում բերանի խոռոչի եւ ատամների հիվանդությունների առաջացման վրա ազդեցության պատճառներն իմանալ։ Առողջության եւ գենոմիկայի՝ Վալենսիայում գտնվող լաբորատորիայի գիտնականները նաեւ նշել են, որ իրենց ստեղծած յուրահատուկ տեխնոլոգիական սարքավորումն արդեն ամբողջությամբ պատրաստ է կլինիկական փորձարկումների համար։ Մասնագետների խոսքով սարքի օգնությամբ բժիշկները կարող են ժամանակին որոշել մարդու՝ կարիեսի առաջացման հանդեպ նախահակումը։

 

Ավելին, եթե նորամուծության փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, այն կսկսեն այլ ոլորտներում էլ օգտագործել, իսկ նոր սարքավորման մասին մանրամասները հայտնի կլինեն մոտ ժամանակներում։

 

Իսպանացի հետազոտողները բոլոր մարդկանց խստորեն առաջարկում են հետեւել սեփական ատամների վիճակին, միայն առողջ սննդամթերք օգտագործել եւ չտրվել վնասակար սովորություններին, քանի որ ալկոհոլն ու ծխախոտն ատամների ամենավատ թշնամիներն են։ Պետք չէ նաեւ մոռանալ ատամնաբույժների մոտ կանոնավոր հաճախելու մասին, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրը եւ այն ավելի արագ բուժել։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dantistperm.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ