Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել. news.am

Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել. news.am

Բնակարանում լվացք չորացնելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել թույլ իմունային համակարգ եւ ծանր ասթմա ունեցող մարդկանց համար, զգուշացնում են բժիշկները:

 

Բնակարանը ջեռուցող սարքերի վրա փռված լվացքը կարող է սենյակային խոնավության 30 տոկոսով ավելացման հանգեցնել՝ իդեալական պայմաններ ստեղծելով բորբոսի սպորների համար:

 

Փորձագետներին հատկապես Aspergillus fumigatus-ի սպորներն են մտահոգում, որոնք կարող են թոքերում վարակ հրահրել, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Բնակարանում լվացք չորացնելու վտանգների մասին զգուշացումներ են հղում պրոֆեսոր Դենինգի ղեկավարությամբ գործող գիտնականները՝ Ասպերգիլեզի ազգային կենտրոնից (Մանչեսթեր), ովքեր առիթ ունեն Aspergillus fumigatus-ի սնկային սպորներ կլանած հարաճուն թվով հիվանդներ բուժել:   

 

Պրոֆեսոր Դենինգի դիտարկմամբ, «յուրաքանչյուր թաց լվացքը միջինը երկու լիտր ջուր է պարունակում, ինչն ի վերջո սենյակում է հայտնվում: Ճիշտ է՝ մարդկանց մեծամասնությունը կամ կայուն իմունիտետ ունի՝ նմանատիպ խոնավ միջավայրերում բազմացող սնկերի նկատմամբ, կամ էլ առողջ իմունային համակարգ՝ դրանց դեմ պայքարելու համար: Սակայն ասթմայով տառապողների մոտ հավելյալ խոնավությունը կարող է հազ եւ շնչարգելություն առաջացնել, իսկ թույլ կամ վնասված իմունային համակարգ ունեցող մարդկանց՝ քիմիաթերապիա անցնող օնկոլոգիական հիվանդների, ՁԻԱՀ-ով կամ աուտոիմուն հիվանդությամբ տառապողների մոտ սունկը կարող է թոքային ասպերգիլեզի առաջացում հրահրել, ինչի արդյունքում անվերադարձելի, երբեմն էլ՝ մահացու վնաս հասցնել թոքերին ու սինուսային խոչոռներին»:

 

«Խորհուրդս այն է, որ լվացքը հարկ է դրսում կամ լավ օդափոխվող փակ տարածքներում՝ ննջասենյակիցներից եւ բնակելի տարածքներից հեռու չորացնել», - նշել է փորձագետը:

 

Երեք երեխաների հայր, 43-ամյա Քրեգ Մադերը մանկության տարիներին ասթմա է տարել, իսկ այնուհետեւ էլ՝ 1997թ. տուբերկուլոզով վարակվել, ինչի արդյունքում թոքերն է՛լ ավելի թույլ եւ խնդրահարույց վիճակում են հայտնվել:

 

«Դեռ նոր էի ապաքինվել՝ տուբերկուլոզից, երբ պարզվեց՝ քրոնիկ թոքային ասպերգիլեզ ունեմ, ուստի բժիշկս ստիպված էր նաեւ հատուկ դեղամիջոցներ նշանակել՝ սնկային վարակի դեմ: Կարճ ժամանակ անց նկատեցի, որ ուժեղ հազ եւ գիշերային քրտնարտադրություն ունեմ հատկապես այն օրերին, երբ ննջասենյակի ջեռոցի վրա լվացք է փռված: Կլինիկայում համաձայնեցին, որ առողջական խնդիրների վատթարացման պատճառը հենց դա կարող է լինել, եւ ահա արդեն 12 ամիս է՝ լվացքը միայն դրսում ենք չորացնում, իսկ այդ ընթացքում նկատելի բարելավում եմ զգում», - պատմել է նա:

 

Ասպերգիլեզը Aspergillus անվամբ հայտնի սնկային բորբոսի հրահրմամբ ի հայտ եկող ինֆեկցիաների ընդհանուր անվանումն է: Դրանք կարող են ո՛չ միայն շնչափողը, սինուսային խոռոչներն ու թոքերն ախտահարել, այլ նաեւ ամբողջ մարմնով մեկ տարածվել:

 

Կախված տարատեսակ գործոններից, ասպերգիլեզի ախտանշանները կարող են լինել թույլ կամ ուժեղ շնչահեղությունից մինչև արյունոտ հազի արտահայտություն ունենալ :

 

Նախընթաց՝ Գլազգոյում գործող Մակինտոշի ճարտարապետական դպրոցի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել էր, որ ժամանակակից տները չափից դուրս շատ խոնավություն են պարունակում, ինչի երրորդ մասը հենց խոնավ լվացքին է վերագրելի:

 

Գիտնականները լվացքի չորացման համար նախատեսված ներտնային անվտանգ տարածքներ կառուցելու՝ տների եւ շենքերի շինարարությամբ զբաղվող ընկերություններին ուղղված կոչով են հանդես եկել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mjusli.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ