Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Ատամի էլեկտրական խոզանակները վտանգավոր են առողջության համար

Ատամի էլեկտրական խոզանակները վտանգավոր են առողջության համար

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը պաշտոնապես նախազգուշացրել է, որ ատամի էլեկտրական խոզանակները վտանգավոր են, հատկապես երեխաների համար, գրում է ABC News-ը:

Մասնագետները նշում են, որ ոչ կանոնավոր շնչառական շարժումների հետևանքով կարող է ասֆիքսիա առաջանալ:

Ամբողջ խնդիրն այն է, որ խոզանակի գլխիկն առանձնանում է և հայտնվում մարդու բերանում, ինչի արդյունքում էլ առաջանում են լորձաթաղանթի բորբոքումներ, կոտրվում են ատամները, բացի այդ, մարդը պատահաբար կարող է կուլ տալ խոզանակի գլխիկը, կամ էլ խեղդվել: Եթե գլխիկը կոտրվի այն ժամանակ, երբ խոզանակը դեմքի մոտ է պահված, ապա կարող է վնասվել աչքը, կամ դեմքի այլ մաս:

Այսպես, Church & Dwight ընկերությունը, որն արտադրում է ատամի խոզանակներ, խորհուրդ է տվել գնորդներին լավ ուսումասիրել խոզանակի գլխիկը (որ այն լավ ամրացված լինի), բացի այդ խոզանակի գլխիկը անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ