ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ
D վիտամինը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին օգնում է ապրել. news.am
D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնում է գոյատեւել: Այս մասին հաղորդել են Roswell Park Cancer Institute-ից ամերիկյան գիտնականները: Նրանք հետեւել են կրծքագեղձի քաղցկեղի բուժում ստացող 1666 հիվանդի առողջական վիճակին եւ պարզել, որ D վիտամինի բարձր մակարդակ ունեցողները բուժումը ստանալուց հետո գրեթե 30%-ով ավելի երկար են ապրում:
Ինչ վերաբերում է դաշտանադադար ունեցած կանանց, D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց մոտ նվազել է 63%-ով: Այլ գործոններ, ինչպիսին են ուռուցքի չափն ու տեսակը, նույնպես ուսումնասիրվել են, բայց նույնիսկ դրանք հաշվի առնելու դեպքում, գիտնականների կարծիքով, D վիտամինի օգտին եզրահանգումն ակնհայտ է եղել:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ D վիտամինը մեծ դեր ունի բջիջների նորմալ զարգացումն ապահովելու եւ չարորակ բջիջների արտադրությունը կանխելու գործում:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նախադաշտանային շրջանում գտնվող կանանց մոտ D վիտամինի ցածր մակարդակը կապված է ավելի բարձիթողի ուռուցքների հետ: Այս վիտամինի դեֆիցիտը նաեւ կողմնակիորեն ազդում է եռակի բացասական ուռուցքների առաջացման վրա. դրանք հազվագյուտ, բայց շատ ագրեսիվ տարատեսակներ են, որոնք առկա են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 20%-ի մոտ:
Նշենք, որ D վիտամինը մարդու օրգանիզմում արտադրվում է մաշկի տակ, արեւի ճառագայթների ազդեցությամբ: Այն նաեւ առկա է մի շարք մթերքներում, օրինակ՝ յուղոտ ձկան մեջ: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը, իսկ դրա դեֆիցիտը կապված է քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման վտանգի հետ:
25.11.2016 Կարդացեք նաև
Հայտնի է, որ վիտամին D-ի դեֆիցիտի ժամանակ, անբավարար միներալիզացիայի արդյունքում, դիտվում է ոսկրային հյուսվածքի փափկեցում, նշում է «Российская газета»-ն: Դա կարող է կոտրվածքների պատճառ դառնալ...
19.01.2021
Վիտամին D-ն մարդու օրգանիզմում արտադրվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների մաշկի վրա ազդեցության ժամանակ: Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆատի քանակությունն օրգանիզմում և նրա պակասը...
13.01.2021
Գոտկային ցավերը հաճախ որևէ լուրջ պատճառ չեն ունենում: Նման դեպքերում բժիշկներն այն անվանում են «ոչ սպեցիֆիկ ցավեր»:
Մասնագետների խոսքով, ցավը, որն առաջանում է ծանրություն բարձրացնելիս, հաճախ անցնում է...
03.12.2020
Բրիտանական բժշկական պարբերականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օստեոպորոզի կանխարգելման նպատակով տարեցների կողմից ընդունվող կալցիումի հավելումները ազդում են սրտային նոպաների առաջացման հաճախության վրա...
16.09.2020
Օրգանիզմի ներքին գործընթացների կարգավորման մեջ վիտամինների դերը չափազանց կարևոր է, ինչում կրկին անգամ համոզվել են Բրաունյան համալսարանի /ԱՄՆ/ գիտնականները: Այդ մասնագետները եկել են եզրահանգման, որ վիտամին A-ն անհրաժեշտ է...
08.02.2019
Որոշ սննդանյութերի անբավարարությունը կարող է լրջորեն վնասել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների առողջությանը: Սովորաբար, տարբեր նյութերի պակասի հայտնաբերման նպատակով կատարվում է արյան հետազոտություն...
19.01.2017
Վիտամին С-ն օգնում է օրգանիզմին ո՛չ միայն պայքարել մրսածության եւ գրիպի դեմ, այն նաեւ, պարզվում է, պայքարում է քաղցկեղային հիվանդությունների դեմ։ Redox Biology ամսագրում լույս տեսած...
12.01.2017
Ամերիկյան հետազոտողները D վիտամինի նոր հատկություններ են բացահայտել, որոնք այն յուրահատուկ են դարձնում նմանատիպ մյուս միացությունների համեմատությամբ...
09.11.2016
Մասնագետերի խումբը լաբորատոր հետազոտություններ է անցկացրել մարդկանց շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել, որ վիտամին C-ն արդյունավետ է սրտամկանի կաթվածի դեմ պայքարում, գրում է gogetnews.info-ն...
07.09.2016
Օմեգա-3 ճարպային թթուները, որոնք պարունակվում են ծովային մթերքներում եւ որոշ բույսերում, նվազեցնում են սրտի կաթվածի պատճառով մահվան ռիսկը, հայտնում են Տաֆտսի համալսարանի հետազոտողները Հարվարդի...
13.07.2016
Ցյուրիխի համալսարանից եւ Կանադայի ու Բրազիլիայի համալսարաններից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են այն վիտամինը, որն ունակ է ազդել որպես «երիտասարդության կենսահեղուկ»: Նրանք հայտնաբերել են, որ այդ վիտամինն...
03.05.2016
Տոկիոյի համալսարանի գիտնականները երկարատև հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ օրգանիզմում կալցիումի բավարար քանակությունը մարդուն ապահովում է ավելի խորը և առողջ քնով...
21.03.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ