Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին D-ի ավելցուկը մեծացնում է ոսկրերի կոտրվածքի հավանականությունը. news.am

Վիտամին D-ի ավելցուկը մեծացնում է ոսկրերի կոտրվածքի հավանականությունը. news.am

Վիտամին D-ի պակասը վտանգավոր է ո՛չ միայն սրտի ու սեռական համակարգի, այլեւ ոսկրերի առողջության համար: Սակայն, ինչպես հավաստիացնում են շվեյցարացի գիտնականները, այդ վիտամինի ավելցուկը նվազ վտանգավոր չէ ոսկրերի համար: Տարեց մարդկանց կողմից այդ վիտամինի մեծ քանակության գործածումն ավելացնում է կոտրվածքների հավանականությունը, հավաստիացնում են գիտնականները:

Հայկե Բիչոֆ ֆերարին ու նրա գործընկերները Ցյուրիխի համալսարանից պարզել են, որ այդ վիտամինի ավելցուկը խախտում է տարեց մարդկանց շարժումների կոորդինացիան, ինչի հետեւանքով մարդիկ ավելի հաճախ են ընկնում ու ավելի հաճախ են վնասվածքներ ու կոտրվածքներ ստանում:

JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 70 տարեկանից մեծ 200 տղամարդու ու կնոջ: Առաջին խմբում ընդգրկված կամավորներն ընդունել են ամսական 24 000 ՄԵ վիտամին D, երկրորդ խմբի անդամները՝ 60 000, իսկ երրորդ խմբինը՝ ո՛չ միայն 24 0000 ՄԵ վիտամին D, այլեւ կալցիֆեդիոլ, որը պարունակում է վիտամին D-ի ածանցյալներից մեկը:

Հետազոտության մասնակիցներին վիտամին D-ի ընդունման ավարտից հետո հետեւել են մեկ տարի: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր վիտամինի ավելի քիչ քանակություն էին ընդունել, շատ ավելի հազվադեպ են ընկելուց կոտրվածք ստացել (47.9 տոկոս), քան նրանք, ովքեր դրա բարձր չափաբաժին էին ստացել (66.9 տոկոս) կամ էլ վիտամին D-ն համատեղել էին կալցիֆեդիոլի հետ (66.1 տոկոս):

Սակայն քննադատները շեշտում են, որ այս հետազոտությունն այդքան էլ հավաստի չէ, քանի որ դրանում չկա հսկիչ խումբ, որի մասնակիցներն առհասարակ չեն ընդունել վիտամին D:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. max-body.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ