Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Գրգռված աղիների համախտանիշով տառապող մարդկանց 82 տոկոսը D վիտամինի պակաս ունի. news.am

Գրգռված աղիների համախտանիշով տառապող մարդկանց 82 տոկոսը D վիտամինի պակաս ունի. news.am

Գրգռված աղիների համախտանիշով տառապող մարդկանց 82 տոկոսը տառապում է օրգանիզմում D վիտամինի պակասից, պնդում են University of Sheffield-ի գիտնականները: Հնարավոր է, որ հենց այդ վիտամինը կարող է վերոհիշյալ հիվանդության բուժման բանալին դառնալ:

Մեր օրգանիզմում այդ վիտամինն առավել հաճախ արտադրվում է արեւի ճառագայթների ազդեցությամբ: Այն առկա է նաեւ որոշ սննդամթերքներում, ներառյալ` կաթը եւ թյունաձուկը:

Գիտնականները ենթադրել են, որ վիտամին D-ով հավելումները կարող են օգնել սանձելու գրգռված աղիների համախտանիշը (ԳԱՀ): Դա մարսողական տրակտի քրոնիկական խանգարում է, որով տառապում է զարգացած երկրների բնակչության գրեթե 15 տոկոսը: Յուրաքանչյուր հիվանդի մոտ ԳԱՀ-ն ի հայտ է գալիս տարբեր դրսեւորումներով. կարող է լինել փորլուծություն կամ փորկապություն, կամ` աղիների աշխատանքի այլ խանգարումներ:

Բժիշկները ճշգրիտ չգիտեն, թե ինչն է ԳԱՀ առաջացնում, սակայն հայտնի է, որ սխալ սննդակարգն ու սթրեսը վատացնում են դրա ընթացքը: ԳԱՀ-ի զոհերը հաճախ ամաչում են բժշկի դիմել, ինչի հետեւանքով շատ մարդկանց մոտ այդ համախտանիշը չեն էլ ախտորոշում:

Դարձյալ վերջերս D վիտամինը կապել են զարկերակային ճնշման եւ երիկամների ու սրտի հիվանդությունների առաջացման ռիսկի կրճատման հետ: ԳԱՀ-ից տառապող առանձին հիվանդների պատմությունները ցույց են տալիս, որ D վիտամինի հավելումն, իրոք, կարող է հանգեցնել ախտանիշների բարելավմանը եւ կյանքի որակի բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sostinas.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ