Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Օմեգա-3 ճարպաթթուները ունակ են բուժելու բազմաթիվ հոգեկան հիվանդություններ. tert.am

Օմեգա-3 ճարպաթթուները ունակ են բուժելու բազմաթիվ հոգեկան հիվանդություններ. tert.am

ԱՄՆ-ի Օքլենդի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուները և վիտամին  D-ն կարող են կարգավորել  սերոտոնինի մակարդակն ուղեղում:

 

Ինչպես գրում է meddaily.ru-ն`Zee News-ին հղումով, սերոտոնինն ազդում է գործառույթների լայն շրջանակի և վարքի վրա, այդ թվում` տրամադրության, որոշումներ ընդունելու, սոցիալական վարքի վրա: Բացի այդ, այն կարգավորում է ագրեսիայի մակարդակը: 

 

Շատ հոգեկան խանգարումներ, օրինակ` աուտիստական խանգարումները, ուշադրության բացակայության կամ հիպերակտիվության համաշխատանիշը, շիզոֆրենիան և ընկճախտը կապված են ուղեղում սերոտոնինի ցածր մակարդակի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ն և օմեգա-3 ճարպաթթուները ունակ են հաղթահարել այդ հիվանդությունները:

 

Վիտամին D-ի և օմեգա-3 ճարպաթթուների պակասը բացասաբար է ազդում գենետիկ ուղիների վրա, որոնք կարևոր են ուղեղի զարգացման, սոցիալական գիտակության և որոշումներ կայացնելու համար: Օմեգա-3 թթուների պակասից տառապում են նրանք, ովքեր բավականաչափ ձկնեղեն չեն ուտում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. triathlon-cup.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ