Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամիններով հարստացված եւ էներգետիկ ըմպելիքները գումարի անիմաստ վատնում են. news.am

Վիտամիններով հարստացված եւ էներգետիկ ըմպելիքները գումարի անիմաստ վատնում են. news.am

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էներգետիկ եւ վիտամիններով հարստացված ըմպելիքները չեն խթանում ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը:  Տորոնտոյի եւ Ռայերսոնի կանադական համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են տեղական սուպերմարկետներում վաճառվող ապրանքները, մասնավորապես էներգետիկ ըմպելիքները, վիտամիններով հագեցված ջրերը եւ հիմնականում B6, B12, C վիտամիններով ու նիացինով հարստացված հյութերը:

 

Ժամանակակից շատ երիտասարդներ օգտագործում են նման ըմպելիքներ՝ հույս ունենալով վիտամիններ ստանալ, տրամադրությունը բարձրացնել կամ էլ ուժեղացնել կենտրոնացումը:

 

Հետազոտողների բացահայտումները, սակայն, ցույց են տվել, որ այդ ըմպելիքների սպառողները քիչ կամ ընդհանրապես ոչ մի օգուտ չեն ստանում դրանցից, մինչդեռ դրանց պիտակների վրա նշվում է սննդանյութերի հավելումների առավելությունների մասին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

 

Այդպիսի ըմպելիքներ արտադրող ընկերությունների հիմնական թիրախը երիտասարդներն են, որոնց գրավում են եռանդ, էներգիա, կենտրոնացում եւ վերականգնում խոստացող ըմպելիքները: Մասնագետների խոսքով այդ ըմպելիքների բաղադրիչները չեն համապատասխանում հանրության համար անհրաժեշտ սննդանյութերի պահանջին: Նրանք նշում են, որ միջոցներ են հարկավոր սպառողներին մոլորության մեջ չգցելու եւ գրեթե անօգուտ ըմպելիքներից խուսափելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. viveris.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ