Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Կազմվել է ձմռանն անհրաժեշտ վիտամինների հիմնական աղբյուրների ցուցակը

Կազմվել է ձմռանն անհրաժեշտ վիտամինների հիմնական աղբյուրների ցուցակը

Բրիտանացի բժիշկները կազմել են ձմռանն անհրաժեշտ վիտամինների աղբյուրների ցուցակը: Սննդակարգի սեզոնային վերանայումը կօգնի փոխհատուցել պակասն ու պահպանել լավ զգացողությունը: Ձմռանը պետք է հաճախ օգտագործել կաղամբ, որը հարուստ է C, K, B վիտամիններով եւ անհրաժեշտ միկրո- ու մակրոտարրերով:

 

Կաթն ու քացախաթթուն կարգավորում են մարսողությունն ու նյութափոխանակությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ձմռանն անհրաժեշտ է D վիտամինով հարուստ մթերք՝ ձու, ձուկ ու ձկնկիթ, հավի ու խոզի լյարդ, կարագ, կաթ ու կիսաթթու մթերքներ:

Ամռանը սառցարանում պահվող հատապտուղներն ավելի օգտակար են, քան քաղցր մուրաբաներն ու պահածոյացված կոմպոտները: Իսկ ահա C եւ PP վիտամիններով հարուստ լոռամիրգն առավել օգտակար է թարմ կամ չորացված վիճակում:

Սննդակարգից պետք չէ բացառել կանաչին: Չոր սամիթը, մաղադանոսը պահպանում են նույն օգտակար հատկությունները: Բանջարեղենն ու միրգը նույնպես վիտամիններով հարուստ են: Նկուղում պահվող գազարը, ճակնդեղը, սոխը նույնքան օգտակար են,  որքան ջերմոցի վարունգն ու լոլիկը: Ընթրիքի ժամանակ լավագույնն են խնձորն ու ցիտրուսային մրգերը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. med2live.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ