Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Գիտնականներ. Աղի եւ կալիումի համադրությունը կանխում է կաթվածը

Գիտնականներ. Աղի եւ կալիումի համադրությունը կանխում է կաթվածը

Լոնդոնի կայսերական քոլեջի աշխատակիցները հանգել են այն եզրակացության, որ սննդի մեջ կալիումի օգտագործման ավելացումն ու աղի օգտագործման քչացումը նվազեցնում են կաթվածների հավանականությունը:

 

Փորձագետները վերլուծել են 128 հազար կամավորների մասնակցությամբ անցկացված 22 վերահսկվող եւ 11 հասարակ հետազոտությունների արդյունքները: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կալիումով հագեցած մրգերի եւ բանջարեղենի պարբերաբար օգտագործումը դրականորեն է ազդում մարդու առողջության վրա (տեղի է ունենում այլընտրանքային ճնշման նվազեցում եւ կաթվածի հավանականությունն իջնում է 24%-ով): Միաժամանակ, եթե զուգահեռաբար քչացվի նաեւ աղի կիրառումը, կուժեղանան դրական արդունքները: Որպես արդյունք` ճիշտ եւ առողջ սնունդը դա կաթվածի հավանականությունը կանխարգելող միջոցն է, հայտնում է Ecolife-ը:

 

Գիտնականանները նաեւ նախազգուշացրել են, որ այս ամենին զուգահեռ կալիումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երիկամների աշխատանքի եւ օրագնիզմում հորմոնների արտադրման վրա: Ուստի մասնագետները առաջարկել են օրական 4 գրամից ավել կալիում չօգտագործել, իսկ աղն օրական օգտագործել 5 գրամ: Ընդ որում` ըստ մասնագետների լավագույն ազդեցությունը կայանում է այս երկու նյութերի համադրման մեջ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ