Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամինները և բիոլոգիական ակտիվ հավելումները կանանց հանգեցնում են վնասակար սննդի և ապրելակերպի

Վիտամինները և բիոլոգիական ակտիվ հավելումները կանանց հանգեցնում  են վնասակար սննդի և ապրելակերպի

Կանայք, որոնք առավելությունը տալիս են վիտամիններին և բիոլոգիական ակտիվ հավելումներին, մոլորվում են դրանց արդյունավետության մեջ, ինչը բերում է նրանց առողջությանը վնասելուն: Այսպես են կարծում չին հետազոտողները:
Նման կարծիք մասնագետների մոտ առաջացավ այն պատճառով, որ ամեն տարի ավելի շատ ԲԱՀ են արտադրում, իսկ բնակչության առողջության ընդհանուր մակարդակը չի բարձրանում:


Գիտնականները երկու հետազոտություն են կատարել, որոնք թույլ են տվել որոշել, թե ինչպես են սննդային հավելումները ազդում կանանց վրա, քանի որ գեղեցիկ սեռի  որոշ ներկայացուցիչներ հետևում են առողջ սննդի կանոններին՝ օգտագործելով այդ պատրաստուկները: Պարզվել է, որ կանայք, որոնք ԲԱՀ և վիտամիններ են օգտագործում, այնքան վստահ են դրանց արդյունավետության և առողջությանը օգտակար լինելու վրա, որ իրենց թույլ են տալիս ապրել անառողջ ապրելակերպով և ուտել վնասակար սնունդ:    Օրինակ, նրանք ուտում են տարբեր ֆաստ-ֆուդեր` հրաժարվելով օրգանական սննդից, չմտածելով, թե դա վնասակար է առողջության համար, ինչպես նաև նկատի չեն առնում ֆիզիկական ծանրաբեռնվածության նշանակությունը:


Փորձագետները եզրակացության են եկել` հենվելով փորձաքննության արդյունքների վրա, բիոհավելումները կանանց մոտ ձևավորում են առողջ կենսակերպի սխալ ընկալում, որի արդյունքում կանայք իրենց սկսում են ոչ այնքան ադեքվատ պահել՝ վնասելով իրենց առողջությունը:

Սկզբնաղբյուր. medicinform.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ