Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ուղեղը ջնջում է հիշողությունները` նորն ընդունելու. 1in.am

Ուղեղը ջնջում է հիշողությունները` նորն ընդունելու. 1in.am

Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածը ցույց է տվել, որ սովորելու ընթացքում ուղեղը ջանում է մոռանալ ստացած տեղեկատվությունը: Պաբլո դե Օլավիդեի անվան համալսարանի և Եվրոպական մոլեկուլյար-կենսաբանության լաբորատորիայի գիտնականներն ուսումնասիրել են մկների գլխուղեղի այն մասը, որը պատասխանում է հիշողությանը: Ուղեղի այդ շրջան տեղեկատվությունը հասնում է 3 ճանապարհով, և երբ այն ամրանում է հիշողության մեջ, գերիշխող ճանապարհին նեյրոնային կապերը դառնում են ավելի ամուր:

Գիտնականների կողմից այդ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է այն բանին, որ մկների մոտ չի ձևավորվել պայմանական ռեֆլեքս, թուլացել են նեյրոնային կապերը և ջնջվել է հիշողությունը: Գիտնականները նաև պարզել են, որ մոռանալու գործընթացն աշխատում է միայն սովորելու ընթացքում: Գիտնականներից մեկը պարզաբանել է. «Բացահայտման հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ հիշողությունը սահմանափակ է, և սովորելու ընթացքում ուղեղը ջանում է տեղ ազատել նոր տեղեկատվության համար»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. spbdnevnik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ