Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ի՞նչն է հիշողությանը ստիպում ավելի արագ աշխատել. գիտնականներ. 1in.am

Ի՞նչն է հիշողությանը ստիպում ավելի արագ աշխատել. գիտնականներ. 1in.am

Տեխասի համալսարանի գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են հիշողությունների արագ շարժիչ մեխանիզմ: Այս մասին հայտնում է Neuron ամսագիրը: Գիտնականները հայտնում են, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված՝ գործողության սկզբունքի մեխանիզմը համակարգչային ալգորիթմ է հիշեցնում: Նրանք գործընթացն անվանել են մտավոր կոմպրեսիա:

Ըստ գիտնականների՝ մարդու ուղեղը ո՛չ միայն սեղմում է տեղեկությունը՝ համակարգչում ֆայլերը սեղմելու նման, այլև կիրառում է հիշողությունների արագ շարժի յուրահատուկ ռեժիմ: Այն մարդուն օգնում է ո՛չ միայն վայրկենաբար հիշել տեղի ունեցած դեպքը, այլև «ապագան տեսնել»:

Պարզվել է, որ մեխանիզմը կարգավորում է ե՛ւ հիշողությունը, ե՛ւ երևակայությունը: Մասնավորապես, ուղեղն այն կիրառում է ապագա իրադարձությունները ծրագրելիս: Հետազոտողները պարզել են, որ մտավոր կոմպրեսիայի գործընթացը տեղի է ունենում ուղեղային գամմա-ռիթմերի ազդեցության շնորհիվ:

Ի դեպ, դրանց խախտումն առաջացնում է հոգեկան շատ հիվանդություններ, օրինակ՝ շիզոֆրենիա: Հետազոտության հեղինակները կարծում են, որ բացահայտումը կօգնի բարձրացնել այդպիսի հիվանդների բուժման արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. online-test.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ