Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից. med.news.am

Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից. med.news.am

Ճանաչված տետրիս խաղը կարող է օգնել ազատվել տհաճ ու հետապնդող հիշողություններից` դրանով իսկ նվազեցնելով հետտրավմատիկ սթրեսային խախտումների հավանականությունը, նշում են բրիտանացի գիտնականները:

Հատկապես օգտակար է այս խաղը այն մարդկանց համար, ովքեր որեւէ սթրեսային ու տրավմատիկ իրադարձություն են վերապրել եւ այժմ չեն կարողանում ազատվել դրա հետ կապված հիշողություններից:

Իրենց հետազոտության սկզբում գիտնականները բոլոր կամավորներին 12 րոպե տեւողությամբ ֆիլմ ցուցադրեցին, որը պարունակում էր բազմաթիվ տհաճ տեսարաններ` ծովում խեղդվող տղամարդ, մեքենայի տակ ընկած երեխա: Ֆիլմը դիտելուց 24 ժամ անց կամավորների կեսին կրկին ցույց են տվել այդ ֆիլմի կադրերը` հիշողություններն ակտիվացնելու համար:

Այնուհետեւ տաս րոպե շարունակ փորձագետներն օգնում էին կամավորներին մոռանալ տհաճ տեսարանները հատուկ վարժությունների միջոցով, դրանից հետո մարդիկ եւս 12 րոպե տետրիս են խաղացել: Վերահսկիչ խմբում կամավորները բավարարվում էին մոռանալու հետ կապված վարժություններով,  եւ հետագա 12 րոպեանոց լռությամբ:

Հաջորդ շաբաթվա ընթացքում փորձարկման բոլոր մասնակիցները օրագիր էին վարում որտեղ ֆիքսում էին բոլոր բացասական հիշողությունները` տհաճ կադրերի հետ կապված: Պարզվեց, որ ան մարդիկ, որոնք տետրիս էին խաղում, հետագայում ավելի հազվադեպ էին բախվում տհաճ հիշողությունների հետ` այն մարդկանց համեմատ, որոնք նախընտրում էին լռության մեջ նստել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.ntv.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ