Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Լավ հիշողությամբ երեխաներն ավելի հմտորեն են ստում. հոգեբաններ. 1in.am

Լավ հիշողությամբ երեխաներն ավելի հմտորեն են ստում. հոգեբաններ. 1in.am

Գիտնականները պարզել են, որ լավ հիշողություն ունեցող երեխաները ստում են ավելի հմտորեն, քան նրանց հասակակիցները, ովքեր ավելի վատ են հիշում բանավոր ինֆորմացիան, հայտնում է rosbalt.ru-ը:

Հոգեբանների խումբը փորձեր է կատարել, որոնց մասնակցել են 6-7 տարեկան երեխաներ: Երեխաներին տվել են մուլտֆիլմերի մտացածին հերոսների նկարներ, որոնց հետևում գրված են եղել անուններ, և խնդրել են ինչքան կարող են շատ անուններով կոչել դրանց՝ սակայն արգելելով կարդալ նկարների հետևում գրված անունները:

Ակնհայտ է, որ ովքեր կարողացել են ասել գրված անունները, խարդախել են` շրջելով նկարները: Պարզելու համար, թե երեխաները կկարողանան թաքցնել սուտը, նրանց տվել են սադրիչ հարցեր, թե ինչ գույնի է նկարի հետևի գրածը: Որոշ երեխաներ բռնվել են` պատասխանելով հարցին, իսկ որոշ մասն էլ հաջողությամբ կրկնակի խաբել են, ասելով, որ չգիտեն:

Փորձի հեղինակները վստահ են, որ ստացված հետևությունները գիտնականներին կօգնեն ավելի խորն ուսումնասիրելու ստի ֆենոմենը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ