Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպես կարելի է հեշտությամբ հիշել նոր իրերը. գիտնականներ. 1in.am

Ինչպես կարելի է հեշտությամբ հիշել նոր իրերը. գիտնականներ. 1in.am

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է հեշտությամբ հիշել նոր իրերը՝ հայտնում է direct-press.ru-ն:

Եթե մենք մտածում ենք վաղուց հայտնի բանի մասին, ուղեղում ակտիվանում են երկարաժամկետ հիշողության համար պատասխանտու հատվածները: Երբ պահանջվում է նոր բան հիշել, աշխատում են ուղեղի կարճաժամկետ հիշողության հետ կապված այլ հատվածներ: Ինչպե՞ս են համադրվում այդ երկու գործընթացները: Արդյո՞ք դրանք հակասում են, թե՞ ընդհակառակը՝ խթանում միմյանց:

Կոռնելի համալսարանի գիտնականները մտածել են՝ ինչպես կարելի է ստուգել երկարաժամկետ և կարճաժամկետ հիշողությունների փոխազդեցությունը: Նրանք մի քանի անգամ 36 կամավորների ցույց են տվել մի շարք մարդկանց լուսանկարներ: Այդ ընթացքում գրանցել են ուղեղի ակտիվությունը: Փորձի մասնակիցները պետք է ասեին՝ արդյո՞ք իրենց առջև դրված մարդու լուսանկարը համապատասխանում է նրան, որին տեսել են 2 լուսանկար առաջ: Անծանոթ մարդկանց դեմքերը պատահական կարգով հաջորդել են հայտնիների լուսանկարներին, որոնց հետազոտության մասնակիցները ճանաչել են:

Մասնակիցներն ավելի արագ արձագանքել և ավելի հաճախ ճիշտ պատասխան են տվել, եթե պետք էր հիշել հայտնի մարդու:

Փորձի արդյունքում պարզվել է, որ երկարաժամկետ հիշողության հետ կապված նեյրոնային ցանցերի ակտիվացումը ոչ մի կերպ չի ճնշել կարճաժամկետ հիշողության ցանցը, ընդհակառակն՝ առաջինի գործունեությունը նույնիսկ ակտիվացրել է երկրորդի աշխատանքը, երբ անհայտների լուսանկարների միջև հայտնվել են հայտնիների լուսանկարներ:

Ստացվում է՝ այն, ինչը մենք վերջերս ենք տեսել, հիշելու լավագույն միջոցը կոնտեքստն է, այսինքն՝ երկարաժամկետ հիշողությանը դիմելը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.trud.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ