Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Գիտնականները հետեւել են, թե ինչպես է մարդու ուղեղը «ճանապարհորդում դեպի անցյալ». news.am

Գիտնականները հետեւել են, թե ինչպես է մարդու ուղեղը «ճանապարհորդում դեպի անցյալ». news.am

 Գիտնականները պարզել են, որ հիշողությունը պահվում եւ ամեն անգամ արդիականանում է ուղեղում ոչ թե պատահական ձեւով, այլ կարգավորված ու համակարգված հիշողությունների ձեւաչափով՝  յուրահատուկ «պիտակների» միջոցով:

 

Նեյրոնյարդաբաններն առաջին անգամ հետեւել են, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում հիշողությունները վերհիշելիս, նշվում է Journal of Neuroscience ամսագրում լույս տեսած հոդվածում:

 

«Այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են էպիլեպսիան եւ Ալցհեյմերը չափազանց բացասաբար են անդրադառնում հիշողության վրա, եւ մեր հավաքած տվյալները հնարավորություն են ընձեռում այդպիսի հիվանդների հիշողությունը փրկելու մեթոդ գտնել, ինչպես նաեւ վերհանել նոր հոգեմետ դեղերի բացասական ազդեցության էությունը», - նշում է Շոն Փոլինը ամերիկյան Նեշվիլլի Վանդերբիլթ համալսարանից:

 

Փոլինի եւ նրա գործընկերների հիմնական բացահայտումն այն է, որ հիշողության յուրաքանչյուր ֆրագմենտ դրոշմված է յուրահատուկ ժամանակային «պիտակով» (անգլ timestamp):  Գիտնականները նշում են, որ իրենց էությամբ այսպիսի պիտակները նմանվում են համակարգչային բազայի ինդեքսներին: Այստեղ գործում է նույն սկզբունքը, որով տեղի է ունենում ֆայլերի վերադասավորումը համակարգչային բազայում դրանցում կատարած վերջին փոփոխությունների հիման վրա:

 

Փոլինի խոսքով՝ մենթալ «ճանապարհորդությունների» հիմնական կենտրոնը ուղեղի հատուկ այն մասն է, որը նեյրոֆիզիոլոգներն անվանում են միջանկյալ ուղեղ (MTL):

 

Գիտափորձի ընթացքում գիտնականները կամավորների պառկեցնում էին տոմոգրաֆի մեջ, եւ նրանց էին ներկայացնում շնչավոր եւ անշունչ առարկաներով 26 քարտ՝ օրինակ «ձի», «նավ», «պատուհան»: Մի քանի րոպե անց գիտնականները խնդրում էին գիտափորձի մասնակիցներին հիշել այս բառերը այն հերթականությամբ, որոնցով դրանք ցուցադրվել էին:

 

Դա օգնեց բժիշկներին պարզել, որ հիշողությունների համար պատասխանատու է MTL-ի դիմացի մասը, իսկ դրա հետեւի մասն ազդակներ է ուղարկում առ այն, որ մարդու ուղեղը տեղափոխվում է հիշողությունների ռեժիմ, «ճանապարհորդում է դեպի անցյալ»:

 

Հետեւելով ուղեղի այս մասի ակտիվությանը՝ Փոլինն ու նրա գործընկերները հայտնաբերեցին, որ հիշողությունը  պահվում եւ ամեն անգամ արդիականանում է ուղեղում ոչ թե պատահական ձեւով, այլ կարգավորված ու համակարգված կերպով: Այս փաստը, մասնավորապես, թույլ է տալիս մեզ հիշել իրար հաջորդող իրադարձությունները եւ նորից վերապրել դրանք՝ ասես վերադառնալով դեպի այն նույն նկարները, ձայները եւ նույնիսկ հոտերը, որոնց վրա ժամանակը թողել է իր «պիտակը»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mygazeta.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ