Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Մեդիտացիան բարելավում է ուղեղի աշխատանքը եւ ամրապնդում հիշողությունը. news.am

Մեդիտացիան բարելավում է ուղեղի աշխատանքը եւ ամրապնդում հիշողությունը. news.am

8 շաբաթվա ընթացքում մեդիտացիա կատարելը դրականորեն է անդրադառնում ուղեղի գորշ նյութի վրա՝  բարելավելով մարդու հիշողությունը, օգնելով նրան դիմակայել սթրեսին, ինչպես նաեւ լավացնել ինքնազգացողությունը: Այս մասին Մասաչուսեցի ընդհանուր հոսպիտալի (MGH) գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքներն են վկայում:

 

Գիտնականների նոր հետազոտությանը 16 մարդ է մասնակցել, որոնք 8 շաբաթվա ընթացքում հատուկ մշակված ծրագրով մեդիտացիա են արել: Կամավորներն ամեն շաբաթ պարապմունքների են հաճախել, որտեղ նրանց մեդիտացիա են սովորեցրել, որի հիմնական նպատակը սեփական զգացողությունների, զգացմունքների եւ մտքերի անկողմնակալ գիտակցումն է: Մասնակիցներին նաեւ մեդիտացիայի պրակտիկայի վերաբերյալ աուդիոդասեր են տրամադրել եւ խնդրել գրանցել, թե որքան ժամանակ են նրանք մեդիտացիային տրամադրել: Կամավորներն ամեն օր միջինը 27 րոպե տեւողությամբ մեդիտացիա են կատարել:

 

Ծրագրից երկու շաբաթ առաջ եւ երկու շաբաթ անց հետազոտողները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ սկանավորել են մասնակիցների ուղեղը:

 

Պարզվել է՝ այդ 8 շաբաթվա ընթացքում նրանց  գիտակցության մակարդակը բարձրացել է, իսկ հիպոկամպում՝  հիշողության եւ  ուսման համար պատասխանատու ուղեղի հատվածում եւ ինքնագիտակցության, կարեկցության եւ ինքնավերլուծության հետ կապված ուղեղի կառուցվածքներում ավելացել է գորշ նյութի խտությունը: Փորձնական խմբի կամավորների մոտ նաեւ նշագեղձի՝ անհանգստության եւ սթրեսի հետ կապված ուղեղի հատվածում գորշ նյութի խտությունն է նվազել:

 

 «Զարմանալի է, թե որքան ճկուն է մեր ուղեղը, եւ որքան կարող է մեդիտացիայի պրակտիկան փոխել այն՝ դրականորեն անդրադառնալով մեր ինքնազգացողության եւ մեր կյանքի որակի վրա»,-ասել է հետազոտության հեղինակ Բրիտտա Հոլզելը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. meditatenow.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ