Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Մարդու հիշողությունը արձանագրում է միայն իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը. գիտնականներ. 1in.am

Մարդու հիշողությունը արձանագրում է միայն իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը. գիտնականներ. 1in.am

Մարդու հիշողությունը զարմանալի կերպով է աշխատում: Ինչպես բացատրել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, հիշելու համար միայն տեսնելն ու լսելը բավական չէ, գրում է Zee News-ը:

 

Պարզվում է, որ ուղեղին ձայնագրման ֆունկցիաներ են անհրաժեշտ, որոնք պետք է արձանագրեն կատարվածի նույնիսկ ամենապարզ տարրերը: Այս էֆեկտը գիտնականները «ատրիբուտացված ամնեզիա» են անվանել, որը տեսանելիորեն ցույց է տալիս, թե մեր հիշողությունը որքան հնարամիտ կարող է լինել:

 

Մասնագետները ենթադրել են, որ մարդիկ լավ են հիշում դետալները, եթե կարծում են, որ դրանք կարող են հետագայում անհրաժեշտ լինել իրենց: Սակայն միանում է ատրիբուտիկ ամնեզիան, որի պատճառով մարդը կիրառում է միայն անհրաժեշտ տեղեկատվության մի մասը: Իսկ առաջադրանքը կատարելուց ընդամենը վայրկյաններ անց նա ի վիճակի չէ վերարտադրել տեղեկատվությունը: Սակայն այս ունակությունը հիմնականում մարդու սպասելիքներից է կախված:

 

Այսինքն՝ մարդու ուղեղը չի հիշում ամբողջ տեղեկատվությունը, այլ հիշում է միայն այն, ինչը կարող է հետագայում անհրաժեշտ լինել իրեն: Գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյոք այդ գործընթացը գիտակցակա՞ն է, թե՞ մարդն այդ սելեկտիվ մեխանիզմներին չի մասնակցում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. permmag.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ