Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Տարեց մարդիկ կարող են ավելի շատ տեսական ինֆորմացիա հիշել, քան երիտասարդները. 1in.am

Տարեց մարդիկ կարող են ավելի շատ տեսական ինֆորմացիա հիշել, քան երիտասարդները. 1in.am

Բրաունի համալսարանի կողմից անցկացված նոր ուսումնասիրությանը 67-79 և 19-30 տարեկան մարդիկ են մասնակցել: Գիտնականները կամավորներին մի քանի հերթականություններ են ցույց տվել, որոնք կազմված են 6 տառերից և 2 թվերից: Յուրաքանչյուր հերթականության ֆոնին թարթող կետեր են եղել: Ուսումնասիրողները խնդրել են կամավորներին հիշել միայն թվերը, գրում է Science Codex-ը:

 

Տարեց մարդիկ, որպես կանոն, հիշել են կետերի շարժման ուղղությունը, որն առաջադրանքի հետ կապ չուներ: Ուսումնասիրողները բացատրում են, որ ուղեղը կարողանում է անէական հատկանիշների նկատմամբ նվազեցնել ուշադրությունը: Երբ վարժությունը բարդանում է, մարդիկ հակված են անտեսելու նման դետալները: Այս հատկանիշը ֆիլտրացում է կոչվում, որն ուսման մեջ կարևոր դեր է կատարում:

 

Երբ մենք ինչ-որ նոր բան ենք տեսնում, տեսական ինֆորմացիան, որն արդեն պահպանվում է ուղեղում, կարող է փոխարինվել մեկ ուրիշով՝ պակաս կարևորով: Ուղեղը պետք է նման տեղեկատվության նկատմամբ կայուն լինի և պաշտպանի այն, ինչը պահպանվում է հիշողության մեջ: Տարեց մարդիկ ամեն ինչ որսում են, հավանաբար նրանց ուղեղն արդեն ֆիլտրացիայի ունակ չէ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ