Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Գիտնականները գտել են մարդու հիշողությունը բարելավելու միջոց. 1in.am

Գիտնականները գտել են մարդու հիշողությունը բարելավելու միջոց. 1in.am

Գիտնականները մարդկանց հիշողությունը լավացնելու միջոց են գտել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու գլխուղեղում գտնվող հատուկ «լծակը» հնարավորություն է տալիս լավացնել հիշողությունների որակը, գրում է svit24.net կայքը:

 

Մասնագետների խոսքերով՝ մարդու գլխուղեղը պարունակում է մոլեկուլներ, որոնք դանդաղեցնում է ստացված ինֆորմացիայի մշակումը: Եթե հեռացնենք այդ մոլեկուլները, ապա ուղեղի գործունեությունը և հիշելու գործընթացը նկատելիորեն կբարելավվի:

 

Մասնագետները մեծ հույսեր են կապում այս բացահայտման հետ, քանի որ այն թույլ կտա մեծ առաջընթաց արձանագրել նյարդային համակարգի հիվանդությունների բուժման մեջ: Բացի այդ, այն կօգնի բուժել այնպիսի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, ինչպիսիք են աուտիզմը և Ալցհեյմերի հիվանդությունը:

 

«Մեր արդյունքները ցույց են տվել, որ ուղեղում առկա է հիմնական սպիտակուց, որը սահմանափակում է հիշողությունը ձևավորող անհրաժեշտ մոլեկուլների արտադրությունը, ասում է բժիշկ Քեյթ Մուրայը:

 

-Եթե ճնշել այդ դանդաղեցնող սպիտակուցը, ապա ուղեղը կարող է պահել ավելի շատ տեղեկություն: Մենք հայտնաբերել ենք նոր ճանապարհ, որն անմիջականորեն կառավարում է տեղեկատվության մշակման գործընթացը: Սա կարող է օգնել գլխուղեղի հիվանդությունները հասկանալու և բուժելու համար: Հետագա ուսումնասիրություններն այս ոլորտում կարող են շատ հետաքրքիր լինել: Եթե մենք կարողանանք ճանաչել այն միացությունները, որոնք կառավարում են FXR1P-ն արգելակող ներուժը, ապա մենք կարող ենք փոխել ուղեղի գործունեության կամ ճկունության քանակը: Կառավարելով FXR1P-ը, մենք վերջնական արդյունքում կարող ենք կարգավորել հիշողության ձևավորումը և փնտրումը, այդպիսով, բարելավելով ուղեղի հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. modna.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ