Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուժային մարզումները բարելավում են հիշողությունը. 1in.am

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուժային մարզումները բարելավում են հիշողությունը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն օգտակար են ո՛չ միայն մկանների, այլև ուղեղի համար: Հետազոտության ընթացքում նրանք մասնակիցներին ցուցադրել են 90 լուսանկար: Պատկերների մի մասը դրական արձագանքներ է ստացել, մի մասը՝ բացասական, իսկ որոշ լուսանկարներ՝ չեզոք:

 

Այնուհետև կամավորներին տեղավորել են հատուկ մարզասարքի վրա: Փորձին մասնակցող խմբից մեծ ջանքեր էին պահանջվում, իսկ կենտրոնական խումբը ոչինչ չէր անում և ուղղակի նստած էր աթոռին՝ թույլ տալով սարքավորմանը շարժել ոտքերը:

Փորձի ժամանակ գիտնականները չափել են արյան ճնշումը և սրտի կծկման հաճախականությունը: Յուրաքանչյուր մասնակցից վերցրել են նաև թուքի նմուշ, որպեսզի չափեն սթրեսի հետ կապ ունեցող նեյրոնների չափը:

48 ժամ անց կամավորները վերադարձել են լաբորատորիա: Նրանց ցույց են տվել 180 լուսանկարներ, որոնցից 90-ը նրանք արդեն տեսել էին, իսկ 90-ը նոր էին: Կենտրոնական խումբը հիշել է դրանց 50%-ը, այն դեպքում, երբ ուժային վարժություններ արած խումբը ճանաչել է մոտ 60%-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. avito.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ