Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Լավ հիշողությունը սրում է սթրեսի հանդեպ մարդու արձագանքը

Լավ հիշողությունը սրում է սթրեսի հանդեպ մարդու արձագանքը

2001 թ. Կանադայում ինքնաթիռ է կործանվել: 306 մարդ, ովքեր գտնվել են Air Transat ընկերության ինքնաթիռի վրա, 25 րոպե արտակարգ դրության մեջ են հայտնվել: 18 ուղևորներ և անձնակազմի անդամներ վիրավորվել են: Ինքնաթիռի վրա է գտնվել բժիշկ Մարգարետ Մաքքիննոնը, ով որոշել է ուսումնասիրություն անցկացնել, պատմում է Medical News Today-ը:

 

Տորոնտոյի համալսարանի իր գործընկերների հետ նրանք ուսումնասիրության են հրավիրել վերը հիշատակված թռիչքի 15 ուղևորների, որոնց հիշողությունները համեմատվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի և չեզոք իրադրությունում մարդկանց հիշողությունների հետ: Պարզվել է, որ չվերթի մասնակիցների հիշողություններն առավել վառ են: Ուսումնասիրողները պնդում են, որ իրենք դրանից զարմացած չեն:

 

Դրանից բացի, պարզվել է, որ այդ ավիավթարի պատճառով սթրես ապրած ուղևորները առավել լավ են հիշում մանրամասները, քան այլ իրադրություններում և չեզոք խմբում հայտնվածները: Այդ բացահայտումը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ո՛չ միայն արհավիրքի մասին հիշողությունները, այլև մարդու հիշողական կարողություններն ազդում են հետտրավմատիկ սթրեսի զարգացման վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. primavera.dp.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ