ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ուղեղի իմպլանտները կվերականգնեն հիշողությունը. med.news.am
Պատերազմի ժամանակ վերապրած սթրեսը կարող է առաջացնել դիսոցիատիվ ամնեզիա, որի ընթացքում սթրեսը եւ վնասվածքները կարող են ճնշել մարդու հիշողությունները։ Երբեմն վատ հիշողությունների արգելափակումը շատ հարմար է, սակայն դրա պատճառով մարդը դադարում է ճանաչել իր ընտանիքը եւ ընկերներին:
Այժմ մի խումբ ռազմական հետազոտողներ զարգացնում են ուղեղի իմպլանտներ, որոնք կարող են օգնել այդ հիշողությունները վերականգնելու հարցում, - հաղորդում է iflscience.com-ը։
Ամերիկյան պաշտպանական հետազոտությունների առաջադեմ նախագծերի գործակալությունը (DARPA) աշխատում է հիշողության վերականգնումը խթանող չորս տարվա համալիր ծրագրի մշակման վրա, որով նախատեսված է ուսումնասիրել եւ հասկանալ մարդու ուղեղը ավելի խորը մակարդակով։ Այս ամենը իրականացվում է նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ։
DARPA ծրագրի ղեկավար Ջասթին Սանչեսը քննարկել է այդպիսի սարքեր ստեղծելու հնարավորությունը Տեքսասի համալսարանում ուղեղի առողջության հարցերի մասին կազմակերպված համաժողովի ընթացքում։ Ծրագիրը արդեն անվանել են Ակտիվ հիշողության վերականգնում (RAM):
«Եթե դուք վիրավորվել եք մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ եւ չեք կարող հիշել ձեր ընտանիքին, մենք ուզում ենք ունենալ այդ տեսակի ֆունկցիաներ վերականգնելու հնարավորություն», - ասում է Սանչեսը։
Հաջողության դեպքում այս նախաձեռնությունը կլինի առաջինը, որը կապացուցի, որ մարդկանց, իրադարձությունների եւ փաստերի մասին հիշողությունները կարող են վերականգնվել։ Հիշողության վերականգնումը օգտակար կլինի ո'չ միայն նրանց համար, ովքեր պատերազմ են վերապրել, այլեւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների համար։
Կենդանիների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ գիտնականները ի վիճակի են ընդլայնել կարճաժամկետ հիշողությունը. «Աշխատանքի գաղափարն այն է, որ վերականգնվեն ուղեղի այն հատվածների գործառույթները, որտեղ մշակվում են հիշողությունները, որպեսզի մարդը կարողանա վերհիշել իր հին հիշողություններն ու ստեղծել նոր հիշողություններ, ինչպես հարկն է», - ասում է Ուեյկ Ֆորեստ համալսարանի ներկայացուցիչ Ռոբերտ Համփթոնը։
Իհարկե, աշխատանքում կան նաեւ էթիկական հարցեր։ Արթուր Կապլանը՝ DARPA-ի էթիկայի հարցերով մասնագետը զգուշացնում է, որ հիշողությունները կազմում են անձի ինքնության մեծ մասը, եւ դա կարող է անսպասելի հետեւանքների հանգեցնել։
05.05.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ