Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ատամների պակասությունը կարող է անդրադառնալ մտածողության ու հիշողության վրա

Ատամների պակասությունը կարող է անդրադառնալ մտածողության ու հիշողության վրա

Տարեց մարդկանց մոտ ատամների առկայությունը կամ բացակայությունը ուղղակիորեն կապված է նրանց հիշողության ու մտածողության վրա: Նման եզրակացության են հանգել կորեացի գիտնականները:

Փորձի անցկացման համար ընտրել էին 438 կամավորներ, որոնց տարիքը 50-ից ավելի էր: Ընտրության չափորոշիչների համաձայն՝ ոչ մի մասնակից չի տառապել պարարիչից կամ բնածին սակավամտությունից: Նրանք ապրել են ինքնուրույն ու խնամքի կարիք չեն ունեցել:

Ատամնաբուժական հետազոտությունից հետ նրանց թեստ են առաջարկել, որի օգնությամբ հնարավոր կլիներ պարզել մասնակցի հոգեկան վիճակը: Հավաքած միավորների առավելագույն քանակը կարողէր լինել 30, իսկ 24-ից պակասը նշանակում էր, որ մարդը խնդիրներ ունի հիշողություն ու մտածողության հետ, հաղորդում է MegaMedportal.ru-ն:

Ստածված տվյաների վերլուծությունից հետո գիտնականները առանձնացրել են կամավորների երկու խումբ՝ նրանք, որոնց ատամներից ավելի քան 6-ը չկա: Պարզվել է, որ այս խմբի մարդկանց շրջանում մտածողության ու հիշողության հետ խնդիրներ նկատվում էր 2.5 անգամ ավելի հաճախ:

Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ մարդիկ, որոնց ատամների մեծ մասը բացակայում էր, մեծ է «լուռ» պարարիչների վտանգը: Հենց դա կարող է պատճառ դառնալ հիշողության եհտ խնդիրների ու նվազեցնի մտածողական գործունեության արդյունավետությունը: Նրանց մոտ նկատվում էր գլխուղեղում սպիտակ նյութի գործունեության բացասական փոփոխություն, ինչը պատասխանատու է նյարդային համակարգի բջիջների միջեւ կապի հաստատմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zazdorovye.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ