Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ալերգիայի դեմ միջոցները ազատում են վնասակար հիշողություններից

Ալերգիայի դեմ միջոցները ազատում են վնասակար հիշողություններից

Բազելի համալսարանի աշխատակիցները պարզել են, ինչպես կարելի է ազատել մարդկանց հետվնասվածքային սթրեսային խանգարումներից: Նման շեղումն ունի երեք ախտանիշ: Առաջինը վերապրած անհանգստությունների կրկնությունն է (սարսափներ, վախեցնող մտքեր, վատ հիշողություններ):

 

Մյուսը վատ հիշողությունների մասին վկայող փաստն ինքն իրերից խուսափումն է: Սրան են վերաբերում նվազ զգայունությունը, մեղքի զգացումը, դեպրեսիան, հետաքրքրության կորուստը, վնասող իրադարձությունների մասին հիշելու անկարողությունը, գրում է Medical News Today-ը:

Վերջին ախտանիշը գերզգայունությունն է: Մարդը հեշտությամբ վախենում է, դժվարությամբ քուն մտնում, անընդհատ անհանգիստ է: Գիտնականները որոշել են հայտնաբերել համախտանիշի հետ կապված տհաճ հիշողությունների գենետիկ հիմքը: Նրանք հայտնաբերել են ընդհանուր առմամբ 20 գեն, որոնք տեսականորեն հնարավոր է ազդեն: Դրանք բաժանել են երկու խմբի՝ նեյրոակտիվ փոխազդեցության լիգանդ-ընկալիչ ու երկարատեւ դեպրեսիայի գեների խումբ, հայտնում է MedDaily.ru-ն:

Բացի այդ հայտնաբերել են նաեւ միացություն, որը փոխազդում է «խնդրառու» գեներից մեկի հետ: Հետաքրքիր է, որ յադ միացոթյունը ազդել էր հակագիստամինի վրա: Մեկ չափաբաժինը բավական էր, որ թուլացներ հիշողության մեջ վատ մտապատկերների վերատադրումը: Դեղամիջոցը ոչ մի կերպ չի ազդում չեզոք կամ դրական երանգավորման հիշողությունների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. avega.net.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ