Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ոլոռի արմատներից պատրաստած թեյը լավացնում է հիշողությունը

Ոլոռի արմատներից պատրաստած թեյը լավացնում է հիշողությունը

Ոլոռը բացի հաճելի համ ունենալուց նաև բուժիչ բույս է: Ոչ ավանդական բժշկության մեջ օգտագործվում են նաև ոլոռի տերևները և ցողունը: Տերևներից պատրաստված եփուկը օգտագործվում է երիկամների քարերից ազատվելու համար:

 

Չոր ոլոռի փոշին գերազանց միջոց է փորկապության դեմ: Այրոցից ձերբազատվելու համար ամենաարագ միջոցը նույնպես ոլոռն է: Պետք է ուտել եփած ոլոռի մի քանի հատիկ:

Ոլոռի արմատներից պատրաստած թեյը լավացնում է հիշողությունը, իսկ ոլոռի փոշուց դիմակը մաշկի մաքրման հիանալի միջոց է:

Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ ոլոռի կանոնավոր օգտագործումը փոքրացնում է չարորակ ուռուցքներ ունենալու և սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:

Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում հաճախակի պատրաստել ապուրներ` օգտագործելով ոլոռ, վերջինս նպաստում է արյան մաքրմանը և օրգանիզմից դուրս է բերում լեղին:

Ոլոռի մեջ կան հանքային աղեր, երկաթ, յոդ, մագնեզիում, ցինկ, սելեն, մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, վիտամին A, PP, C, E, կալցիում, ֆոսֆոր, կալիում (կալիումի շնորհիվ օրգանիզմից դուրս է բերվում հեղուկը):

Ոլոռի մեջ պարունակվող բուսական սպիտակուցների ամինաթթուները ՝ ցիստինը, լիզինը, տրիպտոֆանը, մետիոնինը և մյուսները չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Որպես սպիտակուցի աղբյուր ոլոռը կարող է փոխարինել մսին, իսկ կալորիականությամբ այն նույնիսկ գերազանցում է:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. buymeapie.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ