Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ամերիկացի գիտնականները ստիպել են մկներին հիշել մի բան, որը տեղի չի ունեցել

Ամերիկացի գիտնականները ստիպել են մկներին հիշել մի բան, որը տեղի չի ունեցել

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մկան ուղեղում ներդնել իրականում տեղի չունեցած երևույթի մասին հիշողություն. տեղեկացնում է Russia Today-ը։

Այդ բացահայտման առանձնահատկությունն այն է, որ մարդկանց վրա կարող են ազդել հակառակ իմաստով. մոռացնել տան վատ իրադարձությունները։ Տեխնոլոգիան կարող են կիրառել հոգեթերապևտները։

Աննախադեպ փորձարկումն իրականացրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները։

Ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը, նրանք մկներին նստեցրել են «Ա» խցում, և նրանց հնարավորություն են տվել ուսումնասիրել և հիշել տարածքը։ Ապա նրանց տեղափոխել են «Բ» խուց, և նեյրոնների խթանման միջոցով ստիպել են կրծողներին հիշել նախորդ գտնվելու վայրը։ Այդ պահին նրանց էլեկտրահարել են՝ «Ա» խցի հանդեպ վախի զգացողություն առաջացնելու նպատակով։ Երբ մկներին վերադարձրել են առաջին խուց, նրանք վախ են զգացել՝ սպասելով երկրորդ էլեկտրական հարվածին, չնայած, որ վանդակը նրանց համար շատ ապահով է եղել։

Այդ կերպ ուսումնասիրողները ձևավորել են կենդանիների մոտ կեղծ հիշողություն մի բանի մասին, որն իրականում տեղի չի ունեցել։ Նրանք հավատ են ներշնչել, որ էլեկտրական հարվածը հասցվել է «Ա» խցում, իսկ իրականում դա տեղի էր ունեցել «Բ»-ում։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.inosmi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ