Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Հիշողության կորուստը սկսում է շատ ավելի երիտասարդ տարիքից, քան ենթադրվում էր

Հիշողության կորուստը սկսում է շատ ավելի երիտասարդ տարիքից, քան ենթադրվում էր

Հիշողության կորուստը միշտ չէ, որ կապված է մեծ տարիքի հետ: Այն սկսում է վատանալ 40 տարեկանում, և հաճախ նույնիսկ 30 –ում, նախազգուշացնում է The Telegraph-ը:

 

Նման արդյունք է ստացվել 50 տարեկանից բարձր ավելի քան 1000 մարդու հետ անցկացված հետազոտական հարցումից: Սովորաբար խնդիրները սկսվել են 57 տարեկանից հետո, սակայն երբեմն էլ՝ շատ ավելի վաղ:

 

Հարցվածների 2%-ը խոստովանել է, որ հիշողության որակը սկսել է իջնել 40 տարեկանից հետո, իսկ 6% հարցվածների մոտ` 30 տարեկանից հետո:

 

Ընդհանուր առմամբ, մարդկանց մեծամասնությունը սկսում է հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ և դրանով պայմանավորված՝ տհաճ պատմությունների մեջ ընկնել մինչև թոշակի տարիքը: Հարցվածների 31%-ը հայտարարել է, որ անհանգստանում է հիշողության հնարավոր կորստի համար:

 

Ուսումնասիրված անձիք որպես օրինակ ներկայացրել են միջադեպեր, երբ նրանք տանից դուրս են եկել առանց գուլպաների կամ մոռացել են, թե ինչպես է գրվում որևէ պարզ բառ: Որոշները գործնական հանդիպման ժամանակ մոռացել են իրենց անունը: Շատերը մոռացել են պայմանավորվածությունների մասին կամ խանութում՝ զույգին կամ էլ՝ իրեր:

 

Իսկ հարցվածների ավելի քան 30%-ը մոռացել է մտերիմների անունը: 19%-ը մոռացել է բանալիներ, ակնոցներ, 13%-ը՝ գաղտնաբառեր կամ կոդեր, նշում են Love to Learn պորտալի աշխատակիցները, որոնք անցկացրել են հարցումը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ