ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ: Ուսումնասիրությունը ցույց տվել, որ, չնայած թերսնուցման մակարդակի նվազմանը, այն ևս շարունակում է մնալ հանրային առողջության խնդիր տարբեր տարածաշրջաններում, հատկապես` Հարավարևելյան Ասիայում և Հարավսահարայան Աֆրիկայում:
Ըստ ԱՀԿ մասնագետների գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ ունեցել է սննդի հասանելիության խնդիր նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ:
Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:
Ճարպակալումը քրոնիկ բարդ հիվանդություն է, որը բնութագրվում է մարմնի ավելորդ զանգվածով, այն կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկի մեծացման, կարող է ազդել հենաշարժական և վերարտադրողական համակարգերի վրա, մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը: Ճարպակալումը ազդում է կյանքի որակի վրա, մասնավորապես` քնի և շարժունակության վրա:
Մարմնի հավելյալ քաշի և ճարպակալման ախտորոշումը կատարվում է մարդկանց քաշի և հասակի չափման և մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) հաշվարկման միջոցով ՝ քաշ (կգ)/հասակ2 (մ2): Ճարպակալումը որոշելու համար BMI-ի կատեգորիաները տարբերվում են՝ կախված նորածինների, երեխաների և դեռահասների տարիքից և սեռից:
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում դպրոցահասակ երեխաների սննդակարգի» հետազոտության՝ Հայաստանում 10-24 տարեկան յուրաքանչյուր 4-րդ դեռահաս ավելորդ քաշ կամ գերքաշություն ունի։ Տղաների և աղջիկների միայն կեսն է ամեն օր միրգ ու բանջարեղեն օգտագործում։
Ավելին, Հայաստանում դեռահաս աղջիկների 56%-ը, իսկ տղաների 50%-ն ամեն օր քաղցր է ուտում, ինչը Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է։ Եվ սրան զուգահեռ՝ մեր դեռահասների միայն 23%-ն է օրական 60 րոպե ֆիզիկապես ակտիվ լինում։
Հետաքրքիր փաստեր ճարպակալման և ցածր քաշի վերաբերյալ`
- 2022 թվականին աշխարհում 8 մարդուց 1-ի մոտ ճարպակալում է ախտորոշվել։
- 1990 թվականից ի վեր ամբողջ աշխարհում մեծահասակների շրջանում ճարպակալման դեպքերի թիվն ավելի քան կրկնապատկվել է, իսկ դեռահասների շրջանում ՝ քառապատկվել:
- 2022 թվականին 2,5 միլիարդ մեծահասակ (18 տարեկան և բարձր) ավելորդ քաշ է ունեցել: Նրանցից 890 միլիոնի մոտ առկա է եղել ճարպակալում, իսկ 390 միլիոնը ունեցել է ցածր քաշի խնդիր։
- 2022 թվականին 18 տարեկան և բարձր տարիքի մեծահասակների 43%-ն ավելորդ քաշ է ունեցել, իսկ 16%-ի մոտ գրանցվել է ճարպակալում:
- 2022 թվականին մինչև 5 տարեկան 37 միլիոն երեխա ավելորդ քաշ է ունեցել, իսկ 149 միլիոնը հասակի աճի և զարգացման խնդիր է ունեցել։
- 2022 թվականին 5-19 տարեկան ավելի քան 390 միլիոն երեխա և դեռահաս ավելորդ քաշ են ունեցել, այդ թվում ՝ 160 միլիոնի մոտ ճարպակալում է արձանագրվել։
- Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող) 49.5 միլիոնէ:
- Ցածր քաշով ծնված երեխաների թիվը կազմել է 20.5 միլիոն:
- 2022 թվականին ցածր քաշի և ճարպակալման ամենաբարձր համակցված ցուցանիշներով երկրները եղել են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ավազանի կղզային պետությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:
«Նորագույն ուսումնասիրությունը կարևորում է ճարպակալման կանխարգելման և դրա դեմ պայքարի կարևորությունը վաղ տարիքից մինչև հասունություն` առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և պատշաճ խնամքի միջոցով, ըստ անհրաժեշտության»,-ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Ճարպակալման դեմ պայքարի և թերսնուցման վերացման գլոբալ նպատակներին հասնելը կպահանջի կառավարությունների և համայնքների մեծածավալ աշխատանք՝ ԱՀԿ-ի և հանրային առողջապահության ազգային հաստատությունների գիտականորեն հիմնավորված քաղաքականության աջակցությամբ: Կարևոր է նշել, որ սա պահանջվում է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցություն, որը պետք է պատասխանատու լինի իր արտադրանքի` առողջության վրա հնարավոր ազդեցության համար»:
06.03.2024 Կարդացեք նաև
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
04.03.2020
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
29.11.2016
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
21.11.2016
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
08.11.2016
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
26.10.2016
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
21.10.2016
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
20.10.2016
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
19.10.2016
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
30.09.2016
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
19.09.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ