ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել Herlev and Gentofte Hospital и University of Copenhagen-ի գիտնականները:
The American Journal of Clinical Nutrition գիտական ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է գիտնականների համատեղ իրականացրած հետազոտությունը, որին մասնակցել է ճարպակալմամբ եւ փսորիազով տառապող 60 մարդ: Կամավորները 16 ամսվա ընթացքում 15 կգ-ով նիհարել են:
Նիհարելու շնորհիվ մասնակիցների կյանքի որակն էականորեն բարձրացել է: Դրանից զատ, փսորիազի ախտանշանները դարձել են պակաս արտահայտված: Գիտնականների խոսքով, այսպիսով, մարմնի զանգվածի 10-15%-ով նվազումը փսորիազով եւ ճարպակալմամբ տառապող մարդկանց համար օգտակար է: Արդյունավետությունը պահպանվել է նաեւ մեկ տարի անց, չնայած կամավորներն այդ ընթացքում միջինը մոտ 5 կգ-ով գիրացել էին:
Հետազոտողները պնդում են, որ փսորիազը եւ ճարպակալումը մեծացնում են սրտի իշեմիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, հիպերխոլեսթերինեմիայի եւ շաքարախտի առաջացման հավանականությունը: Իսկ նիհարելը եւ քաշի հետագա պահպանումը դրականորեն են ազդում փսորիազով տառապող մարդկանց առողջական ընդհանուր վիճակի եւ կյանքի որակի վրա, ուստի, գիտնականների կարծիքով, քաշի կորուստը հարկ է ներառել փսորիազով, ճարպակալմամբ տառապող հիվանդների բուժման սխեմայի մեջ:
28.12.2016 Կարդացեք նաև
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
04.03.2020
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
29.11.2016
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
21.11.2016
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
08.11.2016
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
26.10.2016
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
21.10.2016
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
20.10.2016
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
19.10.2016
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
30.09.2016
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
19.09.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHoNqf4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ