Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ավելորդ քաշը հանգեցնում է ինտելեկտի մակարդակի իջեցման․ գիտնականներ. 1in.am

Ավելորդ քաշը հանգեցնում է ինտելեկտի մակարդակի իջեցման․ գիտնականներ. 1in.am

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ, որոնք ավելորդ կիլոգրամներ են հավաքել: Այս մասին գիտնականները գրել են Brain, Behavior and Immunity հանդեսում հրապարակված հոդվածում:

«Որքան բարձր Է մարմնի քաշի ինդեքսն, այնքան ավելի շատ են բորբոքումներն օրգանիզմում: Մեր գործընկերները ցույց տվեցին, որ բորբոքումները, հատկապես ուղեղում, կարող են բացասաբար ազդել նրա աշխատանքի և մարդու մտավոր ունակությունների վրա: Մենք ցույց տվեցինք, որ այդպես Էլ տեղի Է ունենում, սակայն այդ ազդեցության Էությունը մնում Է հանելուկ, «սևարկղ»: Դրա բացահայտումն անհրաժեշտ Է իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար»,- հայտարարել Է ԱՄՆ-ի Թուսոն քաղաքի Արիզոնայի համալսարանի աշխատակից Քայլ Բուրասան:

Բուրասան եւ նրա գործընկեր Դևիդ Սբարան այդ բացահայտումը կատարել են՝ մոտավորապես վեց տարի շարունակ հետևելով մտքի սրության եւ քաշի փոփոխություններին գրեթե 20 հազար չափահաս մարդկանց եւ զառամյալների մոտ, ովքեր ապրում են ԱՄՆ-ի տարածքում:

Դիտարկումների ընթացքոււմ գիտնականները կանոնավոր կերպով չափում Էին գիտափորձի մասնակիցների քաշը, նրանց IQ-ն, ինչպես նաև վերցնում արյան նմուշները եւ հետազոտում այն մոլեկուլների կոնցենտրացիան, որոնք մատնաշում են օրգանիզմում բորբոքումների օջախների առկայությունը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. Женский онлайн журнал Fan-lady
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ