Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Նիհարելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ. բժիշկներ. news.am

Նիհարելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ. բժիշկներ. news.am

Քաշի կորուստը ոչ միշտ է դրական փոփոխություն մարդու համար, չնայած ժամանակակից հասարակությունում ընդունված է հակառակը համարել: Հարավային Կորեայի գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ նիհարելու գործընթացը կապված է արյան կազմում կենսաքիմիական փոփոխությունների հետ, որոնք բարձրացնում են հիվանդությունների զարգացման ռիսկը, հայտնում է MIGnews.com-ը:

Նրանք պարզել են, որ նիհարելիս, երբ օրգանիզմում նվազում է ճարպային զանգվածը, վտանգավոր քիմիական նյութերը, որոնք մինչ այդ պահվում էին ճարպերի պահուստներում, «կեղտոտում են» արյունը: Այդ բաղադրիչները չափազանց մեծ քանակությամբ ներթափանցում են արյան մեջ, ինչը վտանգավոր է առողջության համար, հայտնում են գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 40-ն անց ավելի քան 1000 մարդու արյան նմուշները: Փորձարկվողների թվում եղել են այնպիսիք, որոնք նիհարել էին եւ ուրիշներ, որոնք ավելորդ քաշ էին կուտակել: Երկու խմբերի արյան հետազոտությունը ցույց է տվել. նիհարած մարդկանց օրգանիզմում աղտոտող նյութերի քանակությունը չափազանց մեծ է եղել, այն դեպքում, երբ նրանց մոտ, ովքեր գիրացել էին, այն զգալիորեն նվազած է եղել: «Արյան մեջ օրգանական աղտոտիչների մակարդակի բարձրացումը կապում են հիպերտոնիայի, երկրորդ տեսակի դիաբետի եւ սրտի հիվանդությունների զարգացման հետ», - պարզաբանել են մասնագետները:

Գիտնականները նշում են, որ նիհարելու օգտակարությունը բոլորովին էլ միանշանակ չէ. չի բացառվում, որ նիհարելն օգտակար է միայն նրանց, ում մարմնի զանգվածը չափազանց մեծ է: Մնացած մարդկանց մոտ, ովքեր նիհարում են, դրա համար հատուկ բժշկական ցուցումներ չունենալով, այն կարող է օրգանիզմի համար բացասական հետեւանքների հանգեցնել:

«Վստահ լինել, որ քաշի կորուստը միշտ դրական է, իսկ ավելորդ կիլոգրամների կուտակումը` բացասական, քննադատության չի դիմանում: Շատերը ենթադրում են, որ քաշի կորուստն օգտակար է, որովհետեւ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ արյան ճնշումը, սակայն քաշի նվազումը կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ», - ընդգծում են հետազոտության հեղինակները:

Նման դրսեւորումները, նրանց կարծիքով, կարող են իրենց ազդեցությամբ ավելի խորը ավերիչ հետք թողնել օրգանիզմի վրա, քան նիհարելու հնարավոր դրական հետեւանքները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. oncoportal.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ