Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Պարզվել է, որ գեր կանայք նիհարներից երբեմն ավելի առողջ են. news.am

Պարզվել է, որ գեր կանայք նիհարներից երբեմն ավելի առողջ են. news.am

Պարզվել է` հնարավոր է ավելորդ քաշ ունենալ եւ առողջ մնալ, սակայն այն դեպքում, եթե մարդը վնասակար սովորություններ չունի:  Ճարպակալումն ավանդաբար անառողջ գործոն է համարվում եւ, անկասկած, բարձրացնում է հիվանդությունների զարգացման ռիսկը: Բայց մարդը կարող է պահպանել առողջությունը նույնիսկ ավելորդ քաշի պարագայում: Նման անսպասելի եզրակացության են հանգել Իսպանիայից հետազոտողները, ովքեր տեղեկություններ են հավաքել 451 432 հիվանդի վերաբերյալ:

Պարզվել է, որ եթե մարդն ավելորդ քաշ ունի, բայց չի դրսեւորում նյութափոխանակության խանգարման որեւէ տագնապալի ախտանիշ, որով հնարավոր է կանխատեսել ապագա այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը եւ սրտանոթային հիվանդությունները,  հնարավոր է նրան ֆիզիկապես առողջ համարել: Գեր եւ առողջ մարդիկ առավել հաճախ երիտասարդ կանայք են, ովքեր երբեմն հիվանդություններին անհամեմատ ավելի հազվադեպ են բախվում, քան ավելի սլացիկ տարեկիցները, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը կարող է անառողջ լինել:  

Զարմանալի չէ, որ ավելի գեղանի կանայք հաճախ այնպիսի վնասակար սովորություններ ունեն, ինչպիսին ծխելն է, ալկոհոլի չարաշահումը եւ ֆիզիկական ցածր ակտիվությունը: Իսկ ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, ուշադրություն են հատկացնում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ավելի առողջ են լինում եւ ավելի քիչ ենթակա ծանր հիվանդությունների ռիսկին:

Հետազոտողները հետեւել են աշխատող մարդկանց մի ամբողջ խմբի եւ պարզել են, որ ճարպակալում ունեցողների կեսից ավելիի օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներում վնասակար փոփոխություններ չեն դրսեւորվել, նշանակում է` պետք է նրանց ֆիզիկապես առողջ համարել:  Թեստերի ընթացքում նրանց մոտ չէին հայտնաբերվել բորբոքային այնպիսի գործընթացներ, որոնք սրտի եւ ուղեղի կաթվածների են հանգեցնում: Ինսուլինի դեմ կայունությունը եւս նրանց օրգանիզմում նորմայից չէր տարբերվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. bodryach.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ