Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ինչպես է քնի խանգարումը նպաստում ճարպակալմանը. գիտնականներ. 1in.am

Ինչպես է քնի խանգարումը նպաստում ճարպակալմանը. գիտնականներ. 1in.am

Նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ քնի խանգարումը նպաստում է շատակերությանը և ճարպակալմանը, քանի որ մարդու արյան մեջ բարձրանում է քիմիական նյութերի խտությունը, որն ավելացնում է ուտելիքից ստացած հաճույքը: Այս մասին հայտնում է Sleep պարբերականը:

Հետազոտողները կամավորների մասնակցությամբ կատարված փորձի ընթացքում պարզել են, որ քնի պակասը շատ չի մեծացնում էներգիայի ծախսը, սակայն սովի զգացողությունը զգալիորեն աճում է: Ընդ որում, կամավորներին հատկապես ձգել է համեղ և ոչ այնքան օգտակար ուտելիքը:

Գիտնականները նկատել են, որ քնից զրկված կամավորների արյան մեջ անսպասելիորեն կտրուկ աճում է էնդոկանաբինոիդների խտությունը: Ընդհանուր առմամբ, սահմանափակ քնով գիշերվանից հետո դրանց մակարդակը 33%-ով գերազանցել է նորմային, իսկ օրվա կեսին ավելի ուժեղ է աճել՝ հենց այն ժամանակ, երբ մարդիկ զգացել են շատ ուժեղ սով:

Հետազոտողները նշում են, որ քիչ քնելու պայմաններում հենց էնդոկանաբինոիդները կարող են հանդիսանալ այն նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմը, որը որոշում է ձգտումը բարձր կալորիական անառողջ սննդի նկատմամբ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.stimol.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ