Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Բարիատրիկ վիրահատությունները մեծացնում են կոտրվածքներ ստանալու ռիսկը. news.am

Բարիատրիկ վիրահատությունները մեծացնում են կոտրվածքներ ստանալու ռիսկը. news.am

Բարիատրիկ վիրահատությունները հաճախ ճարպակալումից տառապող մարդկանց համար վերջին հույս են։ Սակայն այդ վիրահատությունները բացասաբար են անդրադառնում ոսկրերի վիճակի վրա եւ 7 անգամ մեծացնում են կոտրվածքների հավանականությունը։ Այս մասին հայտնել է Թայվանի ազգային համալսարանի (National Taiwan University) հետազոտողների խումբը։ Հետազոտությունը, որը ղեկավարել է Կուո Չին Հուանգը, ուսումնասիրել է 2064 հիվանդի, ովքեր 2001-2009թթ. բարիատրիկ վիրահատություն են տարել։ Նրանք նաեւ ուսումնասիրել են 5027 մարդու, ովքեր նույնպես ճարպակալում ունեն, սակայն վիրահատության չեն ենթարկվել։ Պարզվել է, որ վիրահատություն տարած հիվանդների մոտ 5 տարվա ընթացքում կոտրվածք ստանալու ռիսկը 21 տոկոսով ավելի մեծ է։

Կոտրվածքները հաճախ են հանդիպել նրանց մոտ, ովքեր ենթարկվել են սննդի յուրացումը կանխող վիրահատության (ըստ երեւույթին, նրանց մոտ վատ է յուրացվել կալցիումը)։ Նման հիվանդների մոտ կոտրվածքների ի հայտ գալու հավանականությունը մեծանում է 47 տոկոսով, եւ այդ ռիսկը բարձր է մնում վիրահատությունից հետո 12 տարվա ընթացքում։

Բարիատրիկ վիրահատությունները ճարպակալում ունեցող մարդկանց օգնում են նիհարել եւ նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի եւ հիպերտոնիայի առաջացման վտանգը։ Սակայն մասնագետները հիշեցնում են, որ այդ վիրահատությունները բացասական կողմ ունեն։ Նրանք բժիշկներին խորհուրդ են տալիս հիվանդներին վիտամին D եւ կալցիում նշանակել ոսկրերի ամրացման համար։ Պետք չէ մոռանալ նաեւ ֆիզիկական վարժությունների եւ արեւի լույսի մասին, որն օգնում է վիտամին D արտադրել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ