Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Գիտնականներ. 80-ականներին նիհարելն անհամեմատ ավելի հեշտ էր, քան ներկայումս. news.am

Գիտնականներ. 80-ականներին նիհարելն անհամեմատ ավելի հեշտ էր, քան ներկայումս. news.am

Քաշ գցելն ու լավ կազմվածքը պահպանելը 80-ականներին անհամեմատ ավելի հեշտ էր, քան հիմա, հայտնում են Տորոնտոյի Յորքի համալսարանի գիտնականները։ Գիտնականների խոսքով, 21-րդ դարում մարդը պետք է քիչ ուտի եւ չափից շատ մարզվի՝ իր քաշը նորմայի սահմաններում պահելու համար։ Իսկ եթե ուտի նույն բանը, ինչ իր տարեկիցներն էին ուտում 80-ականներին եւ անի նույն վարժությունները, ինչ 80-ականներին էին անում, միեւնույն է՝ 10%-ով ավելի ծանրաքաշ կլինի, քան եթե ապրեր 1985 թվականին։

Գիտնականները դա բացատրում են նրանով, որ իդեալական քաշի պահպանման համար բավարար չէ հետեւել, թե ինչքան ես ուտում եւ որքան կալորիա ես ծախսում։ Նրանք բերում են բանկային հաշվի օրինակը՝ ընդգծելով, որ հավասարակշռությունը պահելու համար բավարար չէ ծախսել ճիշտ այնքան, որքան յուրաքանչյուր ամիս վաստակում եք աշխատանքի վայրում, որովհետեւ ձեր հաշվին կարող է գումար նստել ներդրումներից կամ բաժնետոմսերից ստացվող եկամտի տեսքով կամ կարող են ձեզ երես տալ բոնուսային ծրագրերով, որոնց պատճառով ձեր հաշվի մնացորդն անընդհատ կաճի։ Էլ չենք ասում դեպոզիտիվների եւ այլ խնայողությունների տոկոսների մասին։

Նույնն է տեղի ունենում նաեւ մեր քաշի հետ։ Դրա վրա ազդում է ո՛չ միայն այն, ինչ մենք ուտում ենք եւ թե ինչքան ենք չարչարվում մարզադահլիճում, այլեւ՝ սթրեսի մակարդակը, գենետիկան, սննդի որակն ու բաղադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններ։ Ավելին՝ այսօրվա սննդի մեջ շատ են հորմոնները եւ հակաբիոտիկները, որոնք նպաստում են զանգվածի ավելացմանը։ Բացի այդ, այսօր մեծ ժողովրդականություն են վայելում հակադեպրեսանտները, որոնց ընդունումը եւս նպաստում է քաշի ավելացմանը։

Հենց այդ պատճառով էլ այսօր մեզ նույն հեշտությամբ չի հաջողվում ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչպես 30 տարի առաջ՝ մեր ծնողներին։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ladyspecial.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ