Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ճարպային հյուսվածքում նյարդերի խթանումը մարդուն ստիպում է նիհարել. 1in.am

Ճարպային հյուսվածքում նյարդերի խթանումը մարդուն ստիպում է նիհարել. 1in.am

Պորտուգալացի բժիշկները պարզել են, որ ճարպային հյուսվածքում որոշակի նյարդերի հարկադիր «ներառումը» հանգեցնում է նրան, որ դրա բջիջները սկսում են կազմալուծել և այրել ճարպը: Այս մասին ասվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր ստացած տվյալները նոր հույս են տալիս, որ կկարողանանք պայքարել լեպտինի նկատմամբ որոշ մարդկանց ուղեղի զգայնության նվազման խնդրի դեմ, որը ճարպակալման պատճառներից է: Բացի դրանից՝ այդ բացահայտումը մեզ հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչպես է տվյալ հորմոնը վերահսկում ճարպի այրումը նորմալ իրավիճակներում»,- հայտարարել է Անա Դոմինգոսը Պորտուգալիայում Գյուլբենկյանի գիտության ինստիտուտից:

Գիտնականներն ուսումնասիրության ընթացքում հետևել են մկների օրգանիզմում լեպտինի աշխատանքին, որը միաժամանակ խաղում է քաղցի և յուրատեսակ «ճարպի տվիչի» հորմոնի դեր, և ուղեղին տեղեկացնում է ճարպային հյուսվածքի զանգվածն ավելացնելու կամ պակասեցնելու անհրաժեշտության մասին: Պարզվել է. ճարպային հյուսվածքը մեծ քանակությամբ նյարդաթելեր է պարունակում, որոնք արձագանքում են լեպտինի մոլեկուլներին և դրանց առկայության մասին ազդանշանը փոխանցում են ուղեղին: Գեր մարդկանց դեպքում այդ ազդանշանի փոխանցումը, ըստ ամենայնի, խախտված է, և ուղեղը հետ չի ուղարկում ազդանշան, որն այդ «լեպտինային» նեյրոններին կստիպեր արտադրել մոլեկուլներ, որոնք ճարպային հյուսվածքի բջջին իրենց հերթին կստիպեն կազմալուծել ճարպը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դա հնարավոր է անել հարկադրաբար. երբ նրանք լույսի միջոցով «միացրել են» այդ նյարդային բջիջները, առնետների ճարպային հյուսվածքը սկսել է արագ քայքայվել: Ըստ Դոմինգոսի՝ ոչինչ չի խանգարում նաև մարդու ճարպային հյուսվածքում իրականացնելու նույնպիսի միջոց գտնելուն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.gastricbypass.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ